Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն սպառնո՞ւմ է

Մարտ 20,2013 23:18

«Մարտի 1-ի հետ կապված բոլոր հարցերը ԲՀԿ-ն տվել է ինձ ու ստացել սպառիչ պատասխաններ՝ մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված իմ լիազորությունների մասով: Այսօր և միշտ ես պատրաստ եմ այդ պատասխանները տալ ցանկացած շահագրգիռ մարմնի»,- 7or.am կայքին տված հարցազրույցում ասել էր ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ):

Aravot.am-ը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց` ինքը տեղյա՞կ է, մարտի մեկի իրադարձությունների մասով ի՞նչ գիտեր պարոն Գրիգորյանը եւ ի՞նչ է պատմել իր կուսակիցներին: «Ես հիմա չեմ ցանկանում ավելին ասել: Երբ հանձնաժողովը ստեղծվի, իսկ հույս ունեմ, որ այն շատ արագ կստեղծվի ու տարբեր քաղաքական թափոններ եւ դրանց ենթակայության տակ աշխատող քաղաքական թերթոնիկները կշարունակեն շահարկել ԲՀԿ այս կամ այն ներկայացուցչի անունը, վստահ եղեք, որ նույն Գրիգոր Գրիգորյանը ասելիք կունենա անպայմանորեն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արա says:

    եթե տիկին Զոհրաբյանը կարծում է, որ ինքը օբյեկտիվ քաղաքական գործիչ է և ուրիշներն էլ (նույնիսկ չգիտեմ թե ում է նա ակնարկում) քաղաքական թափոնների թերթոնիկներ են, ապա կարծում եմ, որ նա առնվազն ոչ պարկեշտ անձնավորություն է

  2. Հակոբ says:

    Նաիրա Զոհրաբյանը վերջին շրջանում շատ է օգտագործում քաղաքական թափոններ և քաղաքական թերթոնիկներ բառակապակցությունները, հասկանում եմ ինչ և ում նկատի ունի, ԲՀԿ-ի հասցեին ոչ դրական արտահայտվողներին:, սակայն, արդյոք այդ գնահատականները վերաբերում են նաև ԲՀԿ նույնատեսակ քաղաքական գործիչներին և ԲՀԿ ոկղմից վերահսկվող ուղղակի գրել եմ իր ոճով. հատկապես դա զզվել է, երբ հնչում է նախկին լրագրողի շուրթերից, ով կարող է համարվել թերթոնիկային լրատվության հայրերից մեկը, ու պատվերային լրագրության մեջ մի բեռ հաց ու պանիր է կերել, կասկածողները նայեն նրա հոդվածներ

  3. Հակոբ says:

    ԲՀԿ ոկղմից վերահսկվող լրատվամիջոցիկներին, ուղղակի գրել եմ իր ոճով

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/03/20/217287/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031