Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր միջադեպ՝ Ազատության հրապարակում. կինը պատիվ է պահանջում (տեսանյութ)

Մարտ 20,2013 23:08

Նախագահին տեսնել ցանկացող կնոջը Արմեն Մարտիրոսյանը համոզում էր, որ Սերժ Սարգսյանին իրենք էլ են սպասում, բայց «սոված ժողովրդի» մոտ նա չի գալիս:

 

Այսօր Ազատության հրապարակում մի կին էր եկել Րաֆֆի Հովհաննիսյանին տեսնելու եւ իր խոսքերով՝ «հայ կնոջ պատիվը պահանջելու»: Նա մեծ աղմուկ էր բարձրացրել, շուրջը հավաքել մարդկանց եւ պահանջում էր իր համար հանդիպում կազմակերպել Սերժ Սարգսյանի հետ:

Միջամտեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ կնոջը՝ Մարիետա Մանուկյանին տարածքից հեռացրեց՝ նրա հետ զրուցելու:

«Ես ուզում եմ հանրապետության նախագահին կարանամ տենամ: Տարի 6 ամիս չեմ կարողանում հանդիպել իրա հետ: Ուզում եմ ՀՀ նախագահին տենամ, իմ հարցը մենակ ինքը կարա լուծի»,- ասաց կինը: Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Մենք էլ ստեղ բոլորս ուզում ենք իրան տենանք, ասում ա՝ չեմ գալիս, ստեղ սոված ժողովուրդ են: Ասում ա՝ սոված ժողովրդի հետ ես գործ չունեմ»:

Կինը պատմեց, որ տղան ծառայում է Մատաղիսում, բայց ինչ-որ գործ են «գլխին սարքել» ու հիմա դատում են. «Ուզում են տղայիս՝ Հարություն Մանուկյանի,ն դատեն: Տղես Մատաղիս առաջին գիծ ծառայած, ավագ հետախույզ վերցրած  է: Բայց ես մի վախ էլ ունիմ՝ երեխուս բանտում չնեղին: Ո՞վ կարա ապահովա էդի: Վախենում եմ գիտակցաբար»:

Կինը վստահեցնում էր, որ ընտանիքից թաքուն է եկել օգնություն խնդրելու, որովհետեւ վախենում են. «Կարան մտնին տուն, հերդ անիծին՝ երթան, ո՞վ է Հայաստանում դատում: Ես տարի 6 ամիս տառապում եմ, քաղաքում նույնիսկ ման եկող կնկա տեղ դրեցին, երբ ճամփին վատացա, օգնություն խնդրեցի: Հիմա ես ումի՞ց պատիվ պահանջեմ: Եկել եմ հասկանամ՝ ո՞վ ա Հայաստանում մարդ, որ ընձի կարա օգնա: Ես քրիստոնյա դաստիարակություն եմ ստացել ու կրակն եմ ընկել: Ո՞ւմ սպանիմ, ո՞ւմ թալանեմ: Ամուսնուս ռուս կին ա պահում ավարիայից հետո: Ամուսնուց զրկվա՝ ցավ չապրեցի, բայց առանց զավակի ի՞նչ անիմ: Մատաղիսում է ծառայել, ավագ հետախույզ է, չէի՞ բաշարում պահեի Ռուսաստանում, ես հայրենասեր կին եմ: Իմ հայրենասիրական հարցերի պատասխանը թող ընձի տան»:

Մեր հարցին՝ ձեզ սպառնացե՞լ են, կինը պատասխանեց. «Ամեն հարցով: Եթե միակողմանի քննություն է գնում, ո՞նց կարան չսպառնան: Թքած ունին իմ վրա, իմ ամուսնու վրա, իմ զավակի վրա, իմ հայ լինելու վրա, իմ պատվախնդիր կին լինելու վրա, քրիստոնյա լինելու վրա: Որտե՞ղ պահանջեմ: Շալվար կյանքում չէի հագել, բայց շալվարով կպայքարեմ իմ հայրենիքի համար: Սերժի կողքին էլ ես կկանգնեմ, թող իմ գործն անի՝ ես իրա կողքը կկանգնիմ, առանց կոպեկի կաշխատիմ: Հայ կնոջ պատիվը սաղ տղամարդկանցից պահանջում եմ: Ի՞նչ գործ ունի հայ կինը Թուրքիայում զագս ընկնի: Ի՞նչ գործ ունի»:

Նրա դիտարկմամբ, ինքը առաջ կգնար, եթե մեկի սիրուհին լիներ. «Ես ոչ մեկի սիրուհին չիմ: Դրա համար իմ հարցերը շատ դժվար ա Հայաստանում լուծել»:

Նա դիմեց Հայաստանում գործող բոլոր կառույցներին, կուսակցություններին, դեսպանատներին, երեխաների պաշտպանության կազմակերպություններին, կանանց կոմիտեներին՝ պաշտպանելու իր իրավունքը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Առա՜ջ, դեպի ապահով Հայաստան…

  2. mika says:

    Առաջ, առաջ…….գալուստներ,շուշոներ,մարգո եսայան,նաղդալյան հերմինե.ավագյան կարեն, շարմազանով և դրանց շոշափողներ…. նայեք մի գուցե մարդկային մի բան առաջանա ձեր մեջ….Չի առաջանա, որովհետև օրվա հաց վաստակող ժողովուրդը, առաջին գծում կանգնած զինվորը ձերը չեն….ձերը ձեր շահն ու գրպանը ու պատգամավորի երազած մանդատը.Այ տենց պինդ-պինդ էլ պահեք…բա բադեյան մանվել

  3. Levon says:

    Եթե չլիներ ձեր կողմից Արմեն Մարտիրոսյանի ուղիղ խոսքի մեջբերումը, ես երբեք չէի հավատա, որ նա ստախոս է եւ բանսարկու: Ինչպիսի հիասթափություն …

  4. Համլետ says:

    Դե հիմա,շուշանպետրոսյան,արի ու պատասխանիր Հայ Կնոջ հարցերին,ասա,որ ,,էս ազգը միշտ էլ խոպաններ է գնացել,,…
    Բա մի օր էլ դու գնա խոպան՝ չվերադառնալու պայմանով…Ազգովի մոմ կվառենք դրա համար…

  5. Համլետ says:

    Հա,մոռացա շուշապետրոսյանին առաջարկել,որ խոպանում հայկական երգեր չկատարի:Թող մուղամներ կլկլացնի՝ այնտեղի ազերական համայնքի կողմից կազմակերպված համերգներին:
    Համոզված եմ,որ հանուն նրա,որ շուշանը՝ ամեն մի մուղամից հետո մի 10-12 անգամ կուլիսներից բեմ ու՝ հակառակը գնա ու գա՝ ,,բիս,, բացականչությունների պակաս չի լինի…

  6. Արմեն says:

    Ինչ մեղք եք դուք…. ազգովի մոմ եք կվառեք: Շուշանին այս կերպ վիրավորողը հստակ ցույց է տալիս իր ուղեղի ծալքերի չգոյության մասին, ինչպես նաև իր հոր ու մորից ստացած դաստրակության մասին, դրանից դժվար չի նաև նախնիրերի մասին հստակ պատկերացում կազմել: Դու երևի Շեքսպիրի համլետն ես կամ ուզեցել են որ լինես:
    Չգիտեմ, չի ստացվել երևի Շեքսպիրի համլետ, բայց որ համ անունտ համ դու հայերի հետ կապ չունես դա հաստատ է;

    Ինչ թունավոր ոչ հայ մարդիկ են ապրում Հասյաստանում

    • Համլետ says:

      Միանգամից զգացվում է, որ այն ընտանիքում,որտեղ ծնողները միմյանց հետ հարաբերվել են անձնական վիրավորանքի ու հայոյանքի մակարդակով,արդյունքում ստացվում է նման մի ԲԱՆ: Նախ. 1. քիչ,թե՝ շատ դաստիարակված մարդը պետք է իմանար,որ գոյություն ունի դիմելաձևի՝ բոլորի համար պարտադիր ,,Դուք,, տարբերակը: 2.Ուղեղի ծալքերի քանակը ուղիղ համեմատական է 1 կետում նշված դաստիարակության մակարդակի և մայրենի լեզվին տիրապետելու ու այն գրեգետ արտայայտելու հետ:Ուրիշ չափանիշների մասին գիտակցաբար չեմ գրում՝ քանզի կասկածում եմ Ձեր՝ ավելի բարդ հասկացություններ ընկալելու մտավոր կարողության վրա. 3.Շարլ,Քըր,Վիլյամ, և էլի շատ հայասեր ու հայրենասեր մեծությունների անուններն էլ հայկական ծագում չունեն:Ցավում եմ,որ ,,Արմեն,, զուտ հայկական ծագում ունեցող անձը ոնենա նման ցածր մակարդակ և իսպառ զուրկ լինի ինքնասիրության զգացումից:Երբ արվեստագետը հեռւստացույցով՝ ի լուր բոլորի հայտարարում է ,,էս ազգը միշտ էլ խոպաններ է գնացել,, ապա դժվար թե ինքնասիրություն ոնեցող ,,էս ազգի,, գեթ մեկ ներկայացուցիչ էս տեսակ ,,,արվեստագետին,, պաշտպանելու փորձ անի,այն էլ նման անգրագետ գրոտանքով ու անդաստիարակին հատուկ ոճով: 4.,,Հայերի հետ կապ ունենալու,, Ձեր անիմաստ ու խրթին միտքը գրելուց առաջ կարելի էր գոնե խորհրդակցել ընտանիքի անդամներից քիչ,թե՝ շատ գրել-կարդալ իմացողից…Թեև՝ համոզված եմ՝ այդպսին չկա: 5,Շուշանին ես չեմ վիրավորել,քանզի՝ փողոցայնի վարքագծին հարիր,մի ամբողջ ժողովրդին ,,խոպանչի,, ավանողին ոչ թե վիրավորում են,այլ՝ գամում են անարգանքի սյունին ու արհամարում:

  7. Համլետ says:

    Կրկնելու վրիպակի համար ադմինից ներողություն եմ խնդրում:Ուղղակի սա չհրապարակեք:Շնորհակալություն:

  8. mika says:

    Արմեն, ընկեր մեղքը դու ես, որ չես հասկանում, թե ով է շուշո պետրոսյանը…

  9. Anahit says:

    Որ Շուշանի պատճառով կարելի է էսպես իրար վիրավորել? Մի քիչ շատ չեղավ,տղաներ?
    Շուշանը համապատասխան վճարի դիմաց ամեն տեղ էլ երգել է;եթե պետք լինի,Եզրագծից այն կողմ էլ խրամատ կմտնի:Նա ,ցավոք,բացառություն չէ մեր իրականության մեջ:Մթնոլորտն է գաղջ,օդափոխել է պետք:Իսկ օդը գյուղերում անհամեմատ մաքուր է,հաճախ գնալ է պետք:
    Ցավում եմ ժողովրդիս համար:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031