Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյանի չընթերցված հարցը վարչապետին

Մարտ 20,2013 22:48

Հարգելի գործընկերներ․
Հերթական քառօրյայի երրորդ օրը կանոնակարգով նախատեսված մեկուկես ժամվա ընթացքում պատրաստվում էի ՀՀ վարչապետին հարց ուղղել, թե արդյո՞ք ինքը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահ, այդ իսկ խորհրդի քննարկմանը ներկայացրել է իր ու իր մերձավորների հետ առնչվող որոշ հարցեր: Խոսքը գնում է և´ լրատվամիջոցների, և´ քաղաքացիների կողմից անընդհատ բարձրաձայնվող «Նաիրիտ» գործարանի հետ կապված որոշ մութ պատմությունների ու վարչապետի կամ իր մերձավորների՝ Մասիսի տարածաշրջանի ջրատար խողովակների տարհանման ու վարչապետի ու իր մերձավորների` 16,6 միլիոն դոլար կարտոֆիլի մասին դասախոսությունների վրա իբր ծախսելու ու վարչապետի կամ իր մերձավորների կապի մասին:
Քանի որ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները հերթական անգամ իրենց՝ իբրև նախօրոք տրված գրավոր հարցերն ու պատասխանները որոշեցին վերարտադրել դահլիճում, ինչի պատճառով վատնվեց ժամանակի զգալի մասն ու հարցս հնչեցնելու համար հերթ չհասավ, հարկադրված այն տրամադրում եմ լրատվամիջոցներին:
Հույս ունեմ, որ վարչապետը կպատասխանի՝ քննարկվե՞լ են, կամ քննարկվելու՞ են այդ հարցերը խորհրդի նիստում և դիտարկվու՞մ են արդյոք դրանցում կոռուպցիոն դրսևորումներ, թե՝ ոչ:

 

Հարգանքով՝ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031