Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ ստացվեց կամ կտոր մը լուրջ զրույց Աժ-ում (տեսանյութ)

Մարտ 20,2013 22:37

Ազգային Ժողովում ոչ մի կերպ չի հաջողվում լուրջ զրույց ծավալել Հանրապետական կուսակցության գործարար պատգամավորների հետ:

Երկու օր առաջ Սերժ Սարգսյանը կասկածել էր, որ Ազգային Ժողովում աշխատող լրագրողները կարող են լուրջ խոսակցություն ծավալել գործարար պատգամավորների հետ։ Մի քանի լրատվամիջոցներին տրված հարցազրույցում նա, մասնավորապես, ասել էր. «Ես չեմ համարում, որ այսօրվա մեր խորհրդարանը վատ խորհրդարան է կամ խորհրդարանի ճնշող մեծամասնությունը գիտելիք կամ կրթություն չունեցող մարդիկ են: Այդպես չէ: Կարծում եմ, ճիշտ կլինի այդ մարդկանց հետ շփվել, ճիշտ կլինի, որպեսզի այդ մարդկանց հետ շփվեն հասուն, վաստակ ունեցող, իրենց գործն իմացող լրագրողները, այլ ոչ թե, չեմ ուզում ինչ-որ մասնավոր մի բուհի անուն տալ, երեք ամիս առաջ այդ բուհն ավարտած, երիտասարդ աղջնակները կամ տղաները, ովքեր ուղղակի դժվար թե կարողանան իրողությունը ճիշտ ներկայանել, գոնե, դժվար թե կարողանան լուրջ խոսակցություն ծավալել այդ մարդկանց հետ, որպեսզի տեսնեք»:

Այսօր «Ա1+»-ը փորձել է լուրջ զրույց ծավալել ՀՀԿ-ական մի քանի պատգամավորների հետ:

Մանրամասները կարդացեք այստեղ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031