Լրահոս
Օրվա լրահոսը

Armenian Weekly. «Ամերիկացի աշակերտները ստեղծագործում են Հայոց ցեղասպանության թեմայով»

Մարտ 20,2013 21:50

Առաջին անգամ լսելով Հայոց ցեղասպանության մասին՝ Ֆրենսիս Նորթոնը որոշեց իր վրդովմունքն արտահայտել ողբերգության հանդեպ: Վիլմինգթոնի ավագ դպրոցներից մեկի աշակերտը համակարգչով հայկական սիմֆոնիկ երաժշտություն գրեց, որն անվանեց «Դժոխքի կրակ»: Գրում է «Արմենիան ուիքլի» թերթը:

 

Նա իր ստեղծագործությունը գրել է «Պատմությանը դեմ առ դեմ» կոչվող դասընթացների շրջանակներում:

Երկու րոպեանոց երաժշտությունը լի է ծիսական մոտեցումներով, որոնք արված են թավջութակի, ջութակի, դաշնամուրի և փողային գործիքների հնչյուններով՝ բազմաթիվ առանցքներով և տեմպերի փոփոխություններով, որը շատ նման է Ալան Հովհաննեսի վաղ ժամանակների գործերին:

«Սա ծանր երաժշտություն է, որը ոգեշնչված է Հայոց ցեղասպանությունից», – ասում է Նորթոնը, – «Ես մտածում էի տրամադրության և թեմայի կարևորության մասին: Ժամանակ առ ժամանակ դադարում էի ստեղծագործել, երբ սկսում էի մտածում էի այս ազգի տառապանքների և կոտորածների մասին: Ես զգում էի զոհերի ցավը»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031