Երբ գրադարանի հիմնանորոգման համար տրմադրվել էր մոտ 710 միլիոն դրամ, հակահրդեհային համակարգերի կառուցման աշխատանքները հաշվի չէին առնվել:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հիմնանորոգման, դրանց աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայության համար վաղը ՀՀ կառավարությունը հերթական նիստի ընթացքում որոշում կկայացնի մոտ 408 միլիոն դրամ գումար հատկացնել: Իսկ Օպերայի շենքի մասնակի հարդարման եւ վերանորոգման համար կառավարության որոշմամբ մոտ 11 միլիոն դրամ կհատկացվի: Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը: Ընդ որում, ինչպես նշված կառավարություն ներկայացրած փաստաթղթում, քաղաքաշինության նախարարությունն առաջարկում է այդ բոլոր աշխատանքները կատարել առանց գնումների մասին նախապես հայտարարելու:
Քաղշինը իր ներկայացրած փաստաթղթով խոստանում է, որ Սարյանի թանգարանը վերանորոգումից հետո գրեթե կատարյալ տեսք կունենա. «Ըստ մշակված նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ գոյություն ունեցող կառույցին կից նախատեսվող կցակառույցները կունենան ժամանակակից ճարտարապետահատակագծային լուծումներ, կնախատեսվեն ցուցանմուշների նախապատրաստման սրահ, ցուցանմուշների պահեստ, ժամանակավոր ցուցադրությունների դահլիճ, հուշանվերների վաճառքի կետ, ֆոնդերի պահոց, հանդիսությունների դահլիճ, աշխատասենյակներ, ապակեպատ վերելակ, կախովի առաստաղներ, արտաքին վիտրաժներ և պատուհաններ, արդիական ինժեներական բարձրորակ համակարգեր, օդափոխության, ինտերնետային կապի եւ անվտանգության արդի համակարգեր եւ այլն»:
Կարդացեք նաև
Քաղաքաշինության նախարարությունը վաղը կառավարությանը կառաջարկի ազգային գրադարանի հակահրդեհային եւ տեխնիկական անվտանգության համակարգերի կառուցման համար 800 հազար դրամ գումար տրամադրել: Ըստ նախարարության, երբ գրադարանի հիմնանորոգման համար տրամադրվել էր մոտ 710 միլիոն դրամ, հակահրդեհային համակարգերի կառուցման աշխատանքները հաշվի չէին առնվել:
Այս աշխատանքների իրականացման համար էլ քաղշին նախարարությունը կրկին ցանկանում է գնումների հայտարարությունը նախապես չհրապարակել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ