Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչու է «օֆֆ սայդ» հայտնված ԲՀԿ-ն հիմա ուզում քաղաքական հայտ ներկայացնել

Մարտ 20,2013 20:56

«Ես կարծում եմ՝ քաղաքացիների համար էլ է տարակուսելի ու տարօրինակ, որ նախագահական ընտրությունների ժամանակ կողմնորոշում չհայտնած և լռակյաց դիրքորոշում ընտրած քաղաքական ուժը հիմա ուզում է քաղաքական հայտ ներկայացնի: Չեմ կարծում, որ սա միայն վարչապետի դեմ է, պարզապես իրենց նախապատրաստած քայլերն են Երևանի ավագանու ընտրությունների համար»,-այսօր այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են ԲՀԿ-ի կողմից վերջին օրերին ակտիվացել «հարձակումները» վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղղությամբ:


Շարմազանովի համար տարակուսելի է, որ խաղից դուրս կամ «օֆ սայդ» հայտնված քաղաքական ուժն այսօր բարձրաձայն պահանջներ է ներկայացնում:

Ինչ վերաբերում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի այսօր հնչեցրած տեսակետին, թե սահմանադրական փոփոխություններով կարելի է վարչապետի պաշտոնը անվանական կցել Տիգրան Սարգսյանին ու նրան հռչակել ցմահ վարչապետ, Շարմազանովը չցանկացավ մեկնաբանել սա՝ նկատելով. «Կանանց չեմ մեկնաբանում սկզբունքորեն, բայց պետք է մնան չափի մեջ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031