Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիոլոգը համաձայն է Սերժ Սարգսյանի ասածի հետ, որ արտագաղթի պատճառը գաղջ մթնոլորտն է

Մարտ 20,2013 20:42

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Aravot.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Սերժ Սարգսյանի դիտարկումը, թե արտագաղթի պատճառը գաղջ մթնոլորտն է, ասաց, որ դա ճիշտ նկատառում է, ինչի մասին  ինքը բարձրաձայնել է դեռ 93-94 թվականներին, այսինքն՝ այն ժամանակ, որ 1 մլն արտագաղթը հիմնականում  կախված էր ոչ թե տնտեսական վիճակից, այլ նրանից, որ մարդիկ իրենց ապագան Հայաստանում չէին տեսնում. «Եթե դրա վրա լուրջ աշխատեին, հիմք դնեին, ապա մեր լավագույն մասնագետները, ինժեներները չէին գնա, եթե Հայաստանում, օրինակ, չփակվեին գործարանները»:

Պարոն Ադիբեկյանը նաեւ պատմեց. «Գյուղում հարցում ենք անում՝ պարզվում է, որ նույն տարածքի, նույն  իրավիճակում գտնվող մարդկանց մեկ քառորդը բարգավաճում է, լավ տնտեսություն ունի եւ այլն, իսկ մի մասը աղքատ է: Հիմա պրոբլեմը ո՞րն է, այստեղ կա հոգեբանական այն մթնոլորտը, թե՝ վայ, ո՞նց անեմ, ի՞նչ անեմ, բա որ հարկայինը գա՞, էս գա, էն գա, ներվեր փչացնեմ եւ այլն…Այ, այս տհաճ մթնոլորտը բավականին դժվարացնում է իրավիճակը, դրա համար էլ ասում են՝ ավելի լավ է թողնեմ այստեղից գնամ»:

Իսկ թե ինչպես պետք է գաղջ մթնոլորտը փոխվի՝ Ադիբեկյանը կարծում է, որ նախ կաշառակերության դեմ պետք է պայքարել, բիզնեսի համար հնարավորություններ ընձեռել եւ բոլոր ոլորտներում սանիտարական աշխատանքներ իրականացնել:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. gago says:

    Եթե 90-ականների մասսայական արտագաղթը չլիներ, էսօր էս մասշտաբի արտագաղթ չէր լինի: Վարակի նման տարածվեց, քանի որ գրեթե ամեն ընտանիք արդեն դրսում հարազատ ունի ու համաճարակը կանգնեցնելու միակ միջոցը դռներն ամուր փակելն է, որը անհնար է: Թող ոչ ոք չփորձի մեր “պագան”-ությունը մի անձի վրա բարդել:

  2. Արամ says:

    “Ապա մեր լավագույն մասնագետները, ինժեներները չէին գնա”, հա, իրոք, մեր լավագույն մասնագետները, նաև սոցիոլոգիայի մասնագետները, մնացին գաղջ դեմքերը, օրինակ Դուք, պարոն ամենայն հայոց “սոցիոլոգ”:

  3. mika says:

    Հարգելի Գագո
    եթե մարդը իր երկրում կարողանա ապրել, լավ ապրել, լիարժեք ապրել, երբեք օտարի դուռը չի գնա….Բանաձևը շատ պարզ է…Մարդը գնում, օտարի հողում գտնում է այն, ինչը իր երկրում չկա, և չեն էլ աշխատում ստեղծել; Իսկ ահարոն ադիբեկյանը պետք հասկանա, որ երբեք ուշ չէ աշխատելու և հիմքեր ստեղծելու; Բավական է ամեն ինչ անցյալի վրա բարդել..
    Անկապ, իրական կյանքի հետ կապ չունեցող վերլուծություն անող ադիբեկյան ահարոն..

  4. Քաղաքացի says:

    իսկ կա՞ արդյոք պատասխանատու այդ ԳԱՂՋ մթնոլորտի համար…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031