Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին թեկնածուն հարցնում է՝ եթե ԱԺ-ում օլիգարխներ չկան, այդ դեպքում ինչպե՞ս «պլակատը» հաղթեց Ստյոպա Սաֆարյանին

Մարտ 20,2013 20:52

«ՀՀԿ ցուցակում մեծահարուստենր կան»,-վստահ է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը:  

«Եթե Սերժ Սարգսյանը գնում է Մալաթիա եւ ավանդույթի համաձայն ասում՝ ձայն տվեք Սամվել Ալեքսանյանին, ի՞նչ տարբերություն՝ ցուցակո՞վ է նա անցել, թե՞ մեծամասնականով ու հաղթել է Նիկոլ Փաշինյանին, այսինքն՝ քաղաքական դեմքի»,- ասում է Հարությունյանն ու հավելում, որ  եթե Սերժ Սարգսյանը մտահոգված է, որ քաղաքականությամբ զբաղվեն  իրոք քաղաքական գործիչներ, ապա մեծամասնական ընտրակարգը Հայաստանի պայմաններում պետք է վերացներ:

«Նայեք թե 41 մեծամասնականից քանի քաղաքական դեմք է անցել. այդ ո՞նց է ստացվել, որ պլակատը հաղթել է Ստյոպա Սաֆարյանին, կամ՝ Սամվել Ալեքսանյանը՝  Նիկոլին: Նա ում էլ, որ թեկուզ իրենց ՀՀԿ-ից՝ քաղաքական դեմքերից, չնայած այդքան շատ էլ չկան իրենց մեջ, տանի դնի Ալեքսանյանի դեմ, Ալեքսանյանը կհաղթի, իսկ թե ինչո՞ւ՝ պատասխանեմ՝ որովհետեւ ընտրակաշառք է բաժանում, եւ իշխանությանը պետք են հենց այսպիսի մարդիկ, որոնց բաժանած փողերով կքվեարկեն ՀՀԿ-ի օգտին»,-ավելացրեց Հարությունյանը՝ շեշտելով, թե  սա է ամբողջ պատմությունը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gago says:

    Բայց կարո՞ղ են չէ ընտրակաշառքը վերցնեն ու քվեարկեն “ճիշտ” քառաքական դեմքի օգտին: Չեն անում, որովհետև կամ էդ դեմքը ճիշտ չի կամ ընտրողը ճիշտ չի կամ էլ վերջին երկուսը միասին ճիշտ չեն : Իսկ ոչ մի երկրի նախագահ ժողովրդին չի ասի ընտրեք իմ ինդդիմադրին և ոչ նրան, ով չնայած հարստությանը այդքան էլ ներկայանալի չէ: Ի վերջո, գաղջ պայմաններում ապրող ժողովրդին ավելի քիչ է հետաքրքրում, թե գրագետը ինչ է “ճղճղում” ու ավելի շատ, թե կիսագրագետ գործարարը ինչ ունի իրեն տալու , որպեսզի իր կենսամակարդակը մի քիչ բարելավվի:Քյասար, Նիկոլը ժողովրդին տալու ոչինչ չունի, նա ուրիշ ամբիցիաների համար է մտել պայքարի մեջ, հիմա էլ օպորտունիտէ խաղում: Հասկացա՞նք ոնց ա Ալեքսանյանը հաղթել քաղաքական դեմք Նիկոլին:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031