Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ից ամենաշատը ապաստան են հայցում Իրաքի քաղաքացիները

Մարտ 20,2013 20:16

Տարեկան շուրջ 80 օտարերկրա քաղաքացի ապաստան է հայցում ՀՀ-ից

 

Վերջին 12 տարիների ընթացքում ՀՀ-ից ապաստան են  հայցել շուրջ 2500 օտարերկրյա քաղաքացիներ, նրանցից 1000-ը` Իրաքից:

Տարեկան կտրածքով շուրջ 70-80 օտարերկրյա քաղաքացի է դիմում ՀՀ` ապաստան ստանալու ակնկալիքով:

Թեեւ ապաստան տրամադրելու գործընթացը ՀՀ-ի համար համեմատաբար նոր ոլորտ է, այնուամենայնիվ, ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, ապաստան հայցող երկրների աշխարհագրությունը ընդլայնվել է.  «Մեզ դիմում են աֆրիկյան երկրների քաղաքացիներ, հեռավոր Կուբայից, Իրանից, Թուրիքիայից, Իրաքից,  վերջին շրջանում էլ հայտնի դեպքերից հետո նաեւ Սիրիայից` մոտ 500 քաղաքացի է դիմել մեզ»:

Նա նկատում է, որ ապաստան հայցող քաղաքացիները հիմնականում այն մարդիկ են, ովքեր տարբեր պատճառներով հալածվում են իրենց երկրներում: Սակայն, մինչ ապաստանի թույլտվություն տրամադրելը, բազմաթիվ գործընթացներ են տեղի ունենում` համոզվելու, որ անհրաժեշտ մարդու են պաշտպանության տակ առնում: «Ապաստան տրամադրելու գործընթացը ենթադրում է, որ եթե այն տրամադրեցիր, ապա, բնականաբար, թույլ տվեցիր օրինական բնակվի, երկրորդ,  այդ անձին իր կամքից անկախ չես վերադարձնի իր ծագման երկիրը, այսինքն` պաշտպանեցիր, եւ երրորդը, քանի որ նա քո երկրում բնակություն հաստատեց, ապաստան ստացավ, նրան պիտի տրամադրես սոցիալական, տնտեսական, մշակութային հարցերում որոշակի իրավունքներ»,-նշում է Գագիկ Եգանյանը:

Իսկ ահա ՀՀ քաղաքացիները ամենաշատը ապաստան են  հայցում Ֆրանսիայից:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել