Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն այսօր` Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնության երկրորդ օրը, զուրկ մնաց խաղարկվող մեդալներից:
Մինչեւ 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, որ մեկնարկային գոտեմարտում հունգարացի Բենսե Ժուհաժին հաղթելուց հետո քառորդ եզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Արտյոմ Գեբեկովին, սփոփիչ գոտեմարտերում բրոնզի համար պայքարելու շանս ուներ: Իհարկե, եթե ռուսաստանցին հասներ եզրափակիչ: Սակայն Գեբեկովը հաջորդ իսկ փուլում պարտվեց վրացի Գիորգի Եդիշերաշվիլուն, ու մեր անվանի ըմբիշը զրկվեց բրոնզի համար պայքարելու հեռանկարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ