Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Թող թասիբ ունենան, հրապարակ գան, տեսնեն ինչ որակ կա այստեղ»

Մարտ 20,2013 19:46

hraparakՐաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում բաց քաղաքացիական խորհրդի հերթական նիստն ամփոփելիս, արձագանքելով «Սարդարապատ» շարժման անդամ Գարեգին Չուքասզյանի ներկայացրած բաց առաջարկներին, ասաց «Միասին նոր որակ ենք ստեղծել, մեր առանձին հաշվետվությունները բերել ենք հրապարակ եւ ժողովրդի առջեւ ենք տալիս»:

Ժիրայր Սեֆիլյանն ասել էր, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն հարցներ, ինքը դեմ էր հացադուլին եւ ավելի կողմ էր, որ շարունակեր մարզերով շրջագայությունները: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իսկապես մայրաքաղաքից դուրս կա Հայաստան եւս, թե քարոզարշավի ընթացքում, թե՛ հետընտրական շրջանում ինքն իր գործընկերների հետ այցելել է գյուղեր եւ քաղաքներ. «Կարծում եմ, ժամանակը կգա, եւ մենք նորից կայցելենք եւ մեր պատգամը կտանենք այնտեղ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրեց, որ հաղթանակը պարտադիր լինելու է. «Գիտենք, թե ինչ արձագանքներ կան իշխող կուսակցությունից, որ չափազանց երկար տարիներ ինքն իրեն շփոթել է պետության հետ, ազգի հետ, Նժդեհի հետ եւ պատասխան պետք է տա այդ շփոթմունքի համար: Իր շուրջինները, որ իբր թե Խորհրդային Միության ժամանակ այլախոհ եղել են, մեզ սատանա են ասում, ինքնակոչ հեղաշրջող, աղանդավոր: Ինքնագոհ հեղաշրջողները նրանք են, եւ դատարանի առջեւ իրենք պետք է պատասխան տան: Քաղաքացիներն ասեցին թասիբ: Թող թասիբ ունենան, հրապարակ գան, տեսնեն ինչ որակ կա այստեղ ոչ միայն այս բարձրախոսի մոտ, այլեւ ժողովրդի մոտ: Մենք արդեն մի բռունցք ենք դառնում, եւ իրենք բոլորը դա գիտեն»:

Դիմելով ՀՀԿ-ին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրեց. «Իրենք դառնալու են խիստ փոքրամասնություն, որովհետեւ ժողովուրդը գալու է իշխանության: Այնպես որ՝ բարեւ Հայաստան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031