Արմեն Մովսիսյան. «Ոչինչ չենք բացառում, ոչ իջեցումը, ոչ բարձրացումը»:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չի բացառում, որ առաջիկայում գազի գինը կբարձրանա: Այսօր խորհրդարանում լրագրողների հարցին, թե կթանկանա՞ արդյոք գազը, նախարարը պատասխանեց այսպես. «Ոչինչ չենք բացառում, ոչ իջեցումը, ոչ բարձրացումը»:
Լրագրողները հետաքրքվեցին՝ ճի՞շտ է, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը 20 տոկոսով է բարձրանալու: «Չգիտեմ՝ էդ 20 տոկոսը դուք որտեղի՞ց վերցրեցիք, ով է ասել ձեզ: Բանակցությունները դեռ չեն ավարտվել, կավարտվեն, կասեմ, կիմանաք: Ավարտական փուլում են բանակցությունները»,- ասաց Արմեն Մովսիսյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև