Նախկինում Դեվետ Դյու Տուան աշխատում էր մթերային խանութում և վարում բնականոն կյանք, բայց այժմ 24-ամյա երիտասարդը թողել է իր աշխատանքը, հեռացել իր բնականոն կյանքից և որոշել է հաստատվել ջունգլիներում: Այդ նպատակով Դեվետը շաբաթական 3 անգամ անցկացնում է հատուկ պարապունքներ, որպեսզի կարողանա գոյատևի ջունգլիների դժվարին առօրեային: Բացի ֆիզիկական պարապունքներից` նա զբաղվում է նաև հոգեբանական խնդիրներով, որ հետագայում լիովին ըմբռնի իր ապագա անսովոր կյանքը: Երիտասարդն արդեն հասցրել է ընկերանալ մի քանի կենդանիների, մասնավորապես փղի, ընձառյուծի, կոկորդիլոսների և կապիկների հետ: «Շատերն ինձ տարօրինակ և շեղված մարդու տեղ են դնում, սակայն ես վստահ եմ, որ ծնվել եմ հենց այսպիսի կյանիքի համար», – նշել է Դեվետը: Իսկ նման կյանքի, ապրելակերպի ընտրությունը Դեվետի մեջ հիմք է դրել իր ամենասիրելի հերոսը` Տարզանը: Աղբյուրը` mirfactov.com: