Սերժ Սարգսյանն իր վերջին ասուլիսում հայտարարեց, որ երկրում 2012թ-ին մեծ գնաճ չի եղել: «Գնաճը բյուջեով նախատեսված սահմաններում է եղել: Եղել է 3-3,5 տոկոսի միջակայքում»:
Հասկանալու համար, թե արդյոք հասարակության տեսակետը համընկնում է նախագահի հայտարարության հետ՝ զրուցեցինք անցորդների հետ:
Հարցման մասնակիցների զգալի մասը համարում է, որ գնաճ եղել է և շարունակվում է: Տեսակետ հնչեց, որ գնաճ շատ վաճառակետերում լինում է անգամ ոչ թե տարեկան կտրվածքով, այլ օրվա. «Օր օրի գները բարձրանում են: Ամեն բան թանկանում է: Ս. Սարգսյանը սուտ է խոսում. շատ է թանկացել: Ավելի շուտ 30-40%-ով թանկացել է»:
Հարցման մասնակիցների մի մասը գնաճ նկատել էին ոչ միայն սննդամթերքի համար, այլև դեղորայքի: Պարզելու համար, թե որքան է բարձրացել դեղորայքի գինը, այցելեցինք մի քանի դեղատուն: Դեղատներից միայն մեկում կարողացանք պարզել, որ 2012 թվականի դրությամբ դեղորայքը թանկացել է 20-30% -ով և դեռ թանկանալու է: Իսկ թե հատկապես ո՞ր դեղերի վրա է ազդել գնաճը, մենեջերն ասել չցանկացավ:
Կարդացեք նաև
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ
Սենց դեղին հոդվածներ չի կարելի գրել, ախր։ Հարցումս որն ա՞։ Եթե նախագահին պիտի իրոք սխալ հանեք ուրեմն բարի եղեք, աշխատեք, հետազոտեք, բերեք փաստեր։ Թե չէ հիմա ինձ հարցնեք կասեմ 150 տոկս ա եղել, պիտի հոդված գրեք՞։ Ամոթ է։ Առավոտին հեչ վայել չի։
Հետաքրքիր է, սովորաբար քոմենթ գրողները մեզ իշխանամետության մեջ են մեղադրում: Իրականում այդ քաղաքացին այսպես է մտածում. Դուք՝ այլ կերպ, իսկ ես՝ մի երրորդ ձեւի:
Գոնե Առավոտում ցանկալի է տեսնել մաքուր հայերեն: Հայերենում “դեղորայքներ” բառ չկա, կա դեղ և դեղորայք: