Այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության քարուղար Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Կապանում արդեն չորրորդ տարին երիտասարդների համար նախատեսված շենքի շինարարությունն այդպես էլ ավարտին չի հասնում: Հիմքը փորել են, մի քանի ամիս այդպես մնացել, իսկ հիմա էլ շինտեխնիկան արդեն հավաքում են այդ շինհրապարակից: Հարցին պատասխանող ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարերի նախարար Հրաչ Ռոստոմյանը, պարզվում է անտեղյակ էր: Նա խոստացավ հարցն ուսումնասիրել ու գրավոր պատասխան ներկայացնել պատգամավորին:
Հիշեցնենք, որ այդ շենքի շինարարությունը մտնում էր կառավարության`երիտասարդ ընտանիքներին աջակցության ծրագրում, սակայն սխալ շինարարական հաշվարկի արդյունքում սխալ տեղ է փոսը փորվել, որտեղից անընդհատ ջուր է դուրս գալիս, ու արդեն չորս տարի կառավարությւոնը չի կարողանում ուղղել իր այդ սխալը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև