Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Խորհրդարանում օլիգարխներ կան». Ահարոն Ադիբեկյան

Մարտ 20,2013 17:17

«Ինքը խոսում է ցուցակայինների մասին, բայց կա նաեւ մեծամասնական, որոնց մի մասը այդ կերպ է ընտրված: Խնդիրը հետեյալն է, երբ բնակիչը ընտրում է ցուցակով, սա մի նկատառում ունի, երբ մեծամասնական է՝ լրիվ ուրիշ: Իրան պետք է, որ մեծամասնականով մի մարդ դնի, որ ինքը ծայրահեղ վիճակում հայտնվելու դեպքում դիմի նրա օգնությանը: Երբ մեր հարցումների ժամանակ հարցնում էինք՝ ինչու ես դու գյուղապետ, կամ մեծամասնական, ասում է, որովհետեւ ինչ լինի՝ վազում են իմ մոտ, մեկը հիվանդ է պիտի շտապ հիվանդանոց տանեն՝ գալիս է իմ մոտ, մյուսի սերմացուն է վերջանում ՝ գալիս է իմ մոտ, դե ես էլ դարձել եմ այս գյուղի հովանավորը: Դրա համար էլ ավելի լավ է ինձ ունենա ղեկավար, քան մի հայրենասեր երիտասարդի կամ ռոմանտիկ մղումների տեր մարդու, որը ռեալ պրակտիկ օգնություն չի կարող ցուցաբերել»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ասածին, որ խորհրդարանում՝ մասնավորապես ՀՀԿ ցուցակում գործարար-օլիգարխներ չկան, ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, որը, սակայն, գտնում է, որ ԱԺ-ում այդպիսիք կան:

«Խորհրդարանում օլիգարխներ կան, բայց դա չի նշանակում, որ ՀՀԿ-ն իր ցուցակով բերում է օլիգարխների, այդտեղ բավականին մասնագետ մարդիկ կան, մեծահարուստներ չկան, իսկ մեծամասնականով հիմնականում մեծահարուստներն են հայտնվել խորհրդարանում, որոնք իրենք են կազմակերպում իրենց ընտրարշավը, իրենք են շատաբները պահում, եւ եթե այդ կարողությունը չունենային, չէին կարող այդ բանը անել»,-ասաց Ադիբեկյանը՝ նշելով, թե իրենց կենտրոնի անցկացրած հարցումները ցույց են տվել, որ մարդիկ, երբ մեծամասնականով առաջադրված թեկնածուի են ընտրում, ապա ընտրում են բարերարի, որը կկարողանա իրենց օգնել. «Դրա համար էլ գրեթե բոլոր բարերարները հիմնադրամներ ունեն, օրինակ առաջինը Սուքիասյանների ընտանիքն էր, որ ստեղծեց ընտանեկան հիմնադրամ, որը ամբողջ ընտրատարածքին այն մութ տարիներին, միայնակներին, հիվանդներին, դպրոցի ուսուցիչներին օգնում էր, նաեւ «Կոմիտասի» քառյակին, որը իրենց մոտ նվագում էր ու աշխատավարձ ստանում: Մի՞ թե դա վատ է…»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. karin says:

    Հարգելի սոցիոլոգ,դուք մոռանում եք,որ պառլամենտը օրինաստեղծ կառույց է,այլ ոչ բարեգործական հիմնադրամ:Իսկ ի սրտե,անկեղծ բարեգործության համար բոլորովին էլ պետք չէ պատգամավոր լինել:Այնպես որ մի փորձեք սավաղել իրական պատճառները,մի փորձեք մոլորեցնել մոլորվածներին,մի փորձեք գոնե այս անգամ հաճոյանալ վերևներին…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031