Լրահոս
Օրվա լրահոսը

2008-ից մինչ օրս արտագաղթի ծավալների վերաբերյալ հետազոտություններ չեն կատարվել

Մարտ 20,2013 17:12

artagaxt«2008 թվականից մինչ օրս Հայաստանում արտագաղթի ծավալների վերաբերյալ հետազոտություններ չեն կատարվել»,-այդ մասին այսօր Լոռու մարզպետարանում կազմակերպված սեմինարի ժամանակ ասաց ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը` մանրամասնելով, որ արտագաղթի հոսքերի ծավալների, պատճառների, աշխարհագրության եւ խնդրի ամբողջական վերհանման նպատակով այս տարի առաջին անգամ ՀՀ կառավարությունը 13 միլիոն դրամ է նախատեսել:

«2008-ից ի վեր չեն եղել հետազոտություններ: Առաջին անգամ այս տարի, հարցի կարեւորությունից ելնելով, մտահոգված լինելով իրավիճակից, ՀՀ կառավարությունը ֆինանսական միջոցներ է հատկացնելու հետազոտություն կատարելու համար` տեսնելու, թե ինչ է կատարվում միգրացիոն իրավիճակում»,-տեղեկացնում է Գագիկ Եգանյանը` նշելով, որ հետազոտությունը իրականացնելու է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը:

Նա նշում է, որ թեեւ վերջին շրջանում մամուլով բազմիցս շրջանառվում է արտագաղթի ծավալների հարցը, ինչը եւս մտահոգությունների տեղիք է տալիս, սակայն այդ ամենը կատարվում է առանց աղբյուրների:

«Մինչ այս հետազոտության ավարտը` այս տարվա հոկտեմբերին, արտագաղթի ծավալների վերաբերյալ հավաստի տվյալներ չկային ու չեն կարող լինել: Այդ պատճառով էլ, այն մասին, թե ինչ է այսօր մամուլով հայտարարվում արտագաղթի ծավալների վերաբերյալ, միշտ պետք է հարցնել, թե ինչ աղբյուրների հիման վրա են այդպիսի գնահատականներ տրվում կամ այդպիսի թվեր հրապարակվում: Թվերի աղբյուրը միայն հետազոտությունն է: Ուրիշ աղբյուր չկա արտագաղթի հետ կապված: Պետք է հիշել, որ դրա աղբյուրները չկան: Մարդիկ էլ կան հնչեցնում են թվեր` շատ դեպքերում նույնացնելով ուղեւորահոսքը միգրացիոն հոսքի հետ: Դրանք տարբեր բաներ են, չի կարելի նույնացնել: Ողեւորահոսքերի հիման վրա չի կարելի ասել, որ այսքան մարդ անդառնալի մեկնեց: Անդառնալի որակելու համար պետք է մեկնողների շրջանում կամ մեկ այլ տեղ հետազոտություն կատարել, ինչը սոցիոլոգիական ուսումնասիրության առարկա է»:

Անդրադառնալով նախկնում միջազգային կազմակերպությունների կատարած հետազոտություններին` Միգրացիոն ծառայության պետը նշեց, որ դրանք ամբողջական բնույթ չեն կրում:

«Մինչ այս հետազոտությունը եղել են այլ հետազոտություններ միջազգային կազմակերպությունների կողմից, սակայն դրանք վերաբերել են առանձին թեմաների` աշխատանքային միգրացիայի երեւույթին, թրաֆիքինգին, բայց միգրացիոն հոսքերի ծավալների, պատճառների, աշխարհագրության վերաբերյալ հետազոտություններ չեն եղել»,-եզրափակում է նա:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031