Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Պողոսյան. «Ինչ վերաբերում է ձրի ոռոգման ջրերին, ասեմ՝ այս կյանքում ձրի ոչինչ չի լինում»

Մարտ 20,2013 17:03

«Այս նիստերն ավելի շատ սիրողական մակարդակ ունեն, լուրջ առաջարկներ է պետք անել»,- այսօր այսպես պատասխանեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը Aravot.am-ի այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի, Քաղաքացիական հասարակության ցանցի ոլորտային խմբերի նիստերի որակի և հնչած առաջարկների մասին:

Նա նաև նշեց, որ ծրագիրը 12 տարի ծամկետով է, և, իր կարծիքով, դրան կից պետք է լինի նաև փոքր ծրագիր: «Պետք է լինի ավելի փոքր ծրագիր, կամ հաշվետվության պես մի բան, որը թույլ կտա արմատական փոփոխություններ մտցնել ծրագրում, եթե, ասենք, երկու տարի հետո ծրագիրը բացասական արդյունքներ տա»:

Պարոն Պողոսյանի կարծիքով՝ պետք է նաև ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ մեր հողերի մեծ մասը անմշակ են և կամաց- կամաց դատարկվում են: Նա նաև անդրադարձավ քննարկման ընթացքում անվճար ոռոգման ջրի հարցին. «Իսկ ինչ վերաբերում է ձրի ոռոգման ջրերին, ասեմ՝ այս կյանքում ձրի ոչինչ չի լինում»:

Մարինե ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031