Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը Լեւոն Արոնյանի հաղթանակն ու Հենրիխ Մխիթարյանի խփած գոլերն էլ է իրեն վերագրում». Արամ Հարությունյան

Մարտ 20,2013 16:27

ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսում ասածը, որ արտագաղթի բուն պատճառը գաղջ մթնոլորտն է, որ մարդիկ լույս եւ հույս չեն տեսնում, որովհետեւ երկար տարիների ընթացքում գոնե երկու TV եւ տասնյակ տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցներ խոսում են միայն վատ երեւույթների մասին, ասաց. «Ես համաձայն չեմ: Այդ գաղջ մթնոլորտը պայմանավորված է իշխանություններով, եւ ոչ թե TV-ներով: Հակառակը՝ դրանք շատ լուսավոր են ներկայացնում Հայաստանը: Եթե Սերժ Սարգսյանը երկու TV ասելով նկատի ուներ «Երկիր Մեդիան» եւ «Կենտրոնը», ապա միգուցե որոշակի իմաստով օբյեկտիվ են ցուցում տալիս նրանց, բայց այն հիմնական հեռուստաընկերությունները, որոնք ղեկավարվում են Բաղրամյան 26-ից՝ շատ լուսավոր են ներկայացնում մեր երկիրը: Բայց ժողովուրդը այդ իրականությունը տեսնում է: Այսօր մարդիկ կան, որոնք պատերազմի մասնակից են, հաշմանդամ եւ ապրելու հնարավորություն չունեն ու հենց դրա համար էլ այստեղից չեն գնում, այսինքն՝ եթե գնալու հնարավորություն ունենան, հաստատ նրանք էլ կգնան»:

Հարությունյանի խոսքով՝ եթե որեւէ մեկն այստեղ լույս կամ հույս տեսներ, ապա ինչքան էլ լրատվամիջոցները վատ բան ցույց տան՝ մեկ է՝ չէր գնա: «Արտագաղթը պայմանավորված է իշխանությունների վարած քաղաքականությամբ եւ այդ գաղջ մթնոլորտը եւս: Այն, որ դատարաններն այսօր անկախ չեն, տնտեսության վիճակը ահավոր է, դա փաստ է ու այս հարցում մեղավորը իշխանությունն է»,- նշեց Հարությունյանը, ավելացնելով, որ իշխանությունը, Սերժ Սարգսյանը առաջին հերթին իրեն ու իր շրջապատին պետք է մեղադրի, քանի որ այսօր ոչ միայն հասարակ քաղաքացին, այլեւ բիզնեսմենն է դժգոհ, եւ դրա համար էլ բիզնեսները տեղափոխում են Վրաստան:

Շարունակելով մեկնաբանել Սերժ Սարգսյանի ասածը՝ «Դառնում ենք շախմատի օլիմպիական չեմպիոն՝ ասում են պատահականություն է: Ֆուտբոլում հաղթում ենք, իրար հետեւից եւ ուժեղ թիմերի՝ ասում են բախտները բերեց: Ինչ անում ես՝ բախտները բերեց կամ պատահականություն է», Հարությունյանը հետեւյալն ասաց. «Սերժ Սարգսյանը Լեւոն Արոնյանի հաղթանակն ու Հենրիխ Մխիթարյանի խփած գոլերն էլ է իրեն վերագրում: Թե՞ շախմատն ու ֆուտբոլն իրենցն է, դրա համար է դա շեշտում: Սերժ Սարգսյանը ինչ կապ ունի Մխիթարյանի խփած գոլի, կամ Արոնյանի՝ Իվանչուկին տարած պարտիայի հետ, բոլորս էլ ուրախանում ենք, ով է այս մարդկանց մասին վատ բան ասում, բայց այն, որ «Արարատ 73» -ի պատմությունը ջնջել են արխիվից, որեւէ ձեւով այս ֆուտբոլիստները չկան՝ սրա մասին ինչու չի մտահոգվում»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Ինքը հաստատ ավանդ ունի, իսկ դու հաստատ չկաս;
    Հերիք չի խոսես, ախր ակնհայտ է հավաքածդ ձայների քանակը:
    Հաաաաաա ամոթը քաղաքական կատեգրիա չէ

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031