ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն լրագրողների հետ մարտի 18-ի հանդիպման ընթացքում հայտարարեց. «Իշխանության մեջ գտնվողը չի կարող անձնական վիրավորանքներ հասցնել որևէ երկրի, նույնիսկ Ադրբեջանի նախագահին: Չի կարելի, անթույլատրելի է: Ի՞նչ է նշանակում անձնական վիրավորանքներ հասցնել Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահներին: Ինչպե՞ս կարելի է»:
Մինչդեռ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական ՀԿ-ի նախագահ, ՀՀԿ անդամ Խաչիկ Ասրյանը բազմիցս վիրավորական արտահայտություններով է հանդես եկել Ադրբեջանի հասցեին: Օրինակ, մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման փաստի կապակցությամբ նա Ալիևին «խառնածին» էր անվանել ու դատապարտել նրա կայացրած համաներման որոշումը: Խ. Ասրյանը մասնավորապես նշել էր. «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերության նախագահությունը շատ լավ գիտակցելով իլհամիկների, սաֆարովների ատելությունը հայության հանդեպ, միաժամանակ գիտակցելով նրանց վախվորած գործողությունները, պարտվողական և մեռած տեսակները հայտարարում է, որ անկախ այսօրվա համաներման շոուից «Հայոց Արծիվները» միշտ հետևողական է լինելու ոչնչացնելու այն տականքների գործողությունները, որոնք վնաս են պատճառում հայ ժողովրդի արժանապատվությանը, նրա զարգացմանը, հայոց պետականության սահմանների անվտանգությանը»:
«Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի` ՀՀ-ի հասցեին հնչած վիրավորանքներին ի պատասխան Խ. Ասրյանն Ալիևին «թերուցքային Ալիև» էր անվանել ու 5 օր ժամանակ տվել ներողություն խնդրել արիական ծագում ունեցող անպարտելի հայ ժողովրդից` ֆաշիստներ, օկուպանտներ անվանելու համար: Խ. Ասրյանը գրել էր. «Եթե 5 օրվա ընթացքում Իլհամ Ալիևը չկատարի «Հայոց Արծիվների» պահանջը, ապա հաջորդ 5 օրվա ընթացքում ադրբեջանցիների ղեկավար ոհմակի ֆյուրեր Իլհամ Ալիևը Հայաստանին պետք է հայտարարի պատերազմ, այլապես սուլթան Իլհամ Ալիևը ոչ միայն մեր, այլ նաև Երկիր մոլորակի տարբեր ժողովուրդների համար կլինի ոչ միայն իր ժողովրդի ամենավախկոտ և ամենանողկալի նախագահը, այլև կլինի Ադրբեջանի հարեմների ամենացանկալի պարուհին»:
Aravot.am-ը պարոն Ասրյանից հետաքրքրվեց` մտավախություն չունի՞, որ իր` Ադրբեջանի հասցեին վիրավորանքներ պարունակող հայտարարությունները կընկալվեն ՀՀ նախագահի սահմանած ուղեգծից շեղում: Խ. Ասրյանը պատասխանեց. «Շուրջ 6 տարի լինելով պետական պաշտոնյա՝ որպես փոխնախարար, լինելով պետականամետ մարդ, առաջնորդվելով հայրենասիրական գաղափարներով` երբեք, որևէ հակառակ գործողություն չեմ արել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սահմանած ուղեգծից: Միաժամանակ նշեմ նաև, որ ինքս լինելով «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, «Հայոց Արծիվներ» կազմակերպության նախագահության անունից միշտ էլ պատասխանել եմ այն մարդկանց, այդ թվում նաև հորինված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցրած վիրավորական, կեղծ, լկտի, ռազմատենչ հայտարարություններին, որոնք միշտ էլ ուղղված են եղել հայ մարդուն, հայ ժողովրդին, հայոց պետականությանը, և միշտ էլ վիրավորել են յուրաքանչյուրիս արժանապատվությունը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Սուր անկյուն հաղորդաշարի հեղինակ Գևորգ Ալթունյանն էլ է վիրավորել Ադրբեջանի նախագահին, բազմիցս:
Կարծում ենք, Խաչիկ Ասրյանը Ադրբեջանի նախագահին առաջին հերթին համարժեք պատասխան է տվել, և ոչ թե վիրավորել, և դա էլ արել է որպես ազգային-հայրենասիրական դաշտում գործող կազմակերպության նախագահ, և ոչ թե որպես փոխնախարար:
Միաժամանակ բոլորին հիշեցնում ենք, որ Խաչիկ Ասրյանի և նրա հիմնադրած ու կազմակերպությունների գործունեության հիմքում ընկած են Գարեգին Նժդեհի ու Հայկ Ասատրյանի կողմից ստեղծված Ցեղակրոնությունն ու Տարոնականությունը, որոնք հայ իրականության մեջ հայտնի ամենալիարժեք ազգային ուսմունքներն են, ենթակա են մշտական զարգացման, ինչպես նաև` արդիական են բոլոր ժամանակների համար:
” ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ ՙ,, հայրենասիրական հասարակական կազմակերպությունը,լինելով ՀՀ հասարակական դաշտում գործող ամենահզոր կազմակերպությունը, ունենալով 300- ից ավելի մասնաճյուղեր ՀՀ բոլոր մարզերում, 3 տարվա ընթացքում ունենալով շուրջ 30000 նվիրյալ անդամներ, նաև 3000- ից ավելի օպերատիվ խումբ՝ բաժանված 7 գումարտակների, անցնելով ամենամսյա մարտասկան պատրաստություն,հանդիսանալով նաև ռազմահայրենասիրական կառույց,կատարելով մեծածավալ հայրենասիրական աշխատանքներ՝ թե՛ զորամասերում, և թե՛ դպրոցներում նաև կատարելով մեծածավալ բարեգործական գործունեություն և վերջապես ունենալովԽաչիկ Ասրյանի նման ազգի նվիրյալ,մարտական ուղի անցած հզոր առաջնորդ՝ չէր կարող անտարբեր մնալ մեր դարավոր ոխերիմ թշնամու ամենօրյա սադրիչ և վարկաբեկիչ հայտարարություններին:
Վայ քու արա, ինչ ասես չեն գրի, լավա չեք ել առաջարկում Ասրյանին մի լավ գովերքի Սաֆարովին, կամ Ալիևին: ինչա նշանակում նախագահը ասելա սենց, է ճիշտա ասել նախագան, բայց չի նշանակում որ մենք հիմա պետքա փորփրենք տեսնենք թե ովա վիրավորել Ալիևին… զարմանում եմ ուղղակի, ամոթա ամոթ, նախագահն ելա ճիշտ ասել, Ասրյանն ել տեղին ճիշտ բնութագրելա ՍաֆարովաԱլիևներին: : Ու համոզված եմ եթե պետք լինի էլի ես սպասում եմ որ Ասրյանը կամ իր նման հայրենասերները էլի կպատասխանեն տականքներին:
Իրոք համ էլ Ասրյանը որպես պաշտոնյա չի ասել այլ հասարակական գործիչ, շատ ճիշտ է նկատել Սարգիսը:
Եթե ձեր համար ալիևը և սաֆարովը հերոսներ են, ապա մեզ համար տականքներ են: Իսկ Խաչիկ Ասրյանը, որպես Հայաստանի նվիրյալ և հայրենասեր քաղաքացի ասել է այն ինչ մտածում է նրանց մասին բացեիբաց ոչ թե պատերի տակ թաքնված, կարծում եմ ցանկացած հայրենասեր հայ պետք է ողջունի և միանա Խաչիկ Ասրյանին :
՛
Նախ ողջունում եմ Սյունյաց լեռների ծոցից ծնունդ առած անկոտրում կամք և անպարտելի ոգի ունեցող հայոց բարձրավանդակում ճախրող արծիվ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻՆ:Ինչ վերաբերվում է ՀՀ բոլոր ժամանակների ամենահզոր նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ արած հայտարարությանը, կարող եմ ասել, որ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԸ ոչ թե որպես իշխանության ներկայացուցիչ է հանդես եկել, այլ մի հզոր հայրենասիրական շարժման առաջնորդ .շարժում, որը ծնունդ է առել Լեռնահայաստանում՝ տարածվելով ողջ Հայաստանի մարզերում: Իսկ եթե ոչ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԸ , ապա էլ ով պետք է պատասխաներ իրենց կողմից պարտադրված պատերազմում ամոթալի պարտություն կրած իլհամական ցեղական դինաստիայի կրտսեր առաջնորդի անհեթեթ հայտարարություններին:
Խաչիկ Ասրյանը լինելով Հայոց Արծիվներ հայրենասիրական շարժման առաջնորդ բնականբար այդպես պետք է պատասխաներ Իլհամ Ալիևին, և դա չպետք է դառնար քննարկման թեմա: Ավելի ճիշտ կլիներ հոդվածի փոխարեն ներկայացվեր Խաչիկ Ասրյանի կատարած մեծածավալ հայրենասիրական աշխատանքները:
Իմ կարծիքով ՀՀ պատվարժան նախագահը և Հայաստանի ողջ հանրությունը Խաչիկ Ասրյանին առաջինը ընդունում են որպես ՚՚՚ ՚ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ ՙՙՙ՚ ՚կազմակերպության նախագահՙ հետո նոր փոխնախարար:Եթե Խաչիկ Ասրյանը նման վերաբերմունք չդրսևորի մեր թշնամու հանդեպ, ապա ով պետք է անի ,բա մեր նման ազատամարտիկները խի են նրա կողքին:
ԱՐԵՔ ՉՄՈՌԱՆԱՆՔ ԹԵ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԸ ԻՆՉ ԿԱՐՈՒՅՑ Է ՂԵԿԱՎԱՐՈԻՄ և ԻՆՉ ՄԵԾ ԾԱՎԱԼԻ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈԻՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՎ ՆԺԴԵՀՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ և ՀԵՏՈ ՆՈՐ ԽՈՍԵՆՔ ՆՐԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ:
Շատել լավա անում , բա թշնամուն պետկ է արժանի հակահարված տալ:Խաչիկ Ասրյանի տեսակը այտպիսին է, իսկ նրա հիմնադրած Հայոց Արծիվներ շառժումը հայրենասիրության դարբնոց:
Հայրենասեր քաղաքական գործչին վայել պատասխան:
Բա Բաքո՞ւն երբ ենք գրավելու…
ԲԱՔՈՒՆ ԿԳՐԱՎԵՆՔ, ԵՐԲ ՑԱՆԿԱՆԱՆՔ ՝ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐՈՎ,ՙ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՄԲ:
Մարգար ջան էսօր ուշա, թող մի քանի օր անցնի, նոր կմտնենք Բաքու, դու հանգիստ քնի