Լրահոս
Օրվա լրահոսը

Տնային տնտեսություններին հարցրել են Ստալինից, Հայոց ցեղասպանությունից

Մարտ 20,2013 16:06

Ադրբեջանում հարցվածների կեսից քիչն են ասել, որ կարող են ասել այն, ինչ մտածում են:

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) ծրագրի շրջանակներում մեր երկրի քաղաքացիների շրջանում սոցհարցում է կատարվել: Ծրագրի մասնագետները քաղաքային եւ գյուղական բնակավայրերի տնային տնտեսություններին սոցիալական, քաղաքական եւ տնտեսական զարգացումների վերաբերյալ հարցեր են ուղղել: Հարցերը եղել են Ստալինի, Հայոց ցեղասպանության, կառավարության, ներքաղաքական իրավիճակի եւ այլնի մասին: Այսօր «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում  Կովկասյան բարոմետր ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ 2012թ. հետազոտության արդյունքների ներկայացումը: Հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց ՀՌԿԿ Հայաստանյան գրասենյակի տնօրեն Հեղինե Մանասյանը:

Այն հարցին, թե որքանո՞վ եք համամիտ, որ երկրի կառավարությունը ձեզ նման մարդկանց արդարացիորեն է վերաբերվում, լիովին համամիտ են Հայաստանում հարցվածների 20 %-ը, համամիտ չեն 71%-ը, ինչն, ըստ ՀՌԿԿ Հայաստանի տնօրեն Հեղինե Մանասյանի, բավականին բարձր ցուցանիշ է: Հարցվածների 70 %-ը, ասել է, որ կարող է ասել այն, ինչ մտածում է:
Ըստ ծրագրի տնօրենի, առավել կաշկանդված են Ադրբեջանում, այնտեղ հարցվածներից կեսից քիչն են ասել, որ կարող են ասել այն, ինչ մտածում են:

Ըստ բանախոսի, արժանահավատ տվյալների միաժամանակյա հավաքագրումը  Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի տնային  տնտեսություններում իրականացվում է 2004 թ-ից ի վեր եւ հնարավորություն է ընձեռում իրականացնելու միջերկրային համեմատություններ՝ բացահայտելով տարածաշրջանի երկրներում դիտարկվող միտումները:
ՀՀ կառավարության  աշխատակազմի սոցիալական վարչության պետի պաշտոնակատար Աստղիկ Միրզախանյանի խոսքերով էլ, այդպիսի հետազոտություններով մենք կտեղեկանանք, թե ինչով ենք հետ մնում մեր հարեւաններից եւ ինչով ենք գերազանցում:

Սուսաննա ՕՀԱՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031