Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի անդամ, մինչեւ 60 կգ քաշային Նարեկ Սանոյանը Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնությունում առաջին իսկ գոտեմարտից հետո համալրեց հանդիսականների շարքերը:
Նարեկը 1/16 եզրափակչում պարտվեց Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող իր հայրենակից Միկոլա Այվազյանին, որն էլ իր հերթին հաջորդ փուլում զիջեց բուլղարացի Վլադիմիր Դուբովին, ինչի պատճառով հայաստանցին զրկվեց երրորդ տեղի համար հետագայում պայքարը շարունակելու հնարավորությունից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ