Լրահոս
Օրվա լրահոսը

Հովսեփ Խուրշուդյան. «Սերժ Սարգսյանի հայտարարությունն աննախադեպ էր»

Մարտ 20,2013 15:47

Այսօր Aravot.am-ը «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից Ազատության հրապարակում հրավիրած ասուլիսում հետաքրքրվեց՝ եթե «Ժառանգությունը» չունի բավարար թվով մարդիկ, որոնք կարող են իրենց թիկունքով պաշտպանել քվեները բոլոր ընտրատեղամասերում, ապա ինչքան էլ  «ստերիլ, ազատ եւ արդար» լինեն ավագանու ընտրությունները, նույն գնահատականները չե՞ն հնչելու նաեւ այդ ընտրություններին՝ ինչպես կանխատեսել էր Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Դա այն զավեշտալի արտահայտություններից մեկն էր, որը հաստատ սազական չէր որեւէ երկրի գործող ղեկավարին: Այսինքն, նա ընդունում է, որ ամբողջ պատասխանատվությունը ընդդիմության վրա է, ընտրությունների օրինականությունն ապահովելը «Ժառանգության» ներկայացուցիչների վրա էր, իսկ իշխանության իրավունքն էր դա կեղծել եւ կրիմինալի վրա հենված նաեւ սպառնալիքներ տեղալ, լցոնումներ իրականացնել: Այսինքն նա ընդունում է, որ այս երկրում միակ ուժը, որ Սահմանադրության համար պայքարում է եւ պահում է Սահմանադրությունը, դա տվյալ դեպքում ընդդիմությունն է եւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ուրեմն նա այդ խոսքերով  արդեն ինքնաբացարկ է հայտնում: Ես չգիտեմ, սա նույնիսկ աննախադեպ հայտարարություն էր նույնիսկ  մեր երկրի պատմության մեջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031