Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշոտյանին ու Շարմազանովին հասկացրեք, որ ՀՀԿ-ն հավերժ չի իշխելու»

Մարտ 20,2013 15:37

Քաղաքագետ Գեղամ Նազարյանը գտնում է, որ այսօր Հայաստանի համար շատ ավելի լուրջ խնդիր է, երբ Սյունիքի մարզի կիլոմետրերով արոտավայրերը տալիս են իրանցիներին, քան Երեւանի ավագանու ընտրություններում 10 տեղ ո՞վ կստանա, թե` Րաֆֆի Հովհաննիսյանը մինչեւ ամսի քանիսը կդիմանա հրապարակում: «Պոստ սկրիպտում» ակումբում Գեղամ Նազարյանն այսօր ասաց, որ շատ ավելի լուրջ խնդիր է հայկական բանակի խնդիրը, որին անդրադառնում են միայն դեպքից-դեպք, մինչդեռ

Րաֆֆի Հովհաննիսյանի վրա այդքան ծանրանալով, փորձելով բիծ գտնել նրա այս կամ այն քայլի մեջ, այդ էներգիան եթե ծախսվի որեէ ոլորտի խնդիրները լուծելուն, ավելի լավ կլինի. «Բոլոր հ/կ-ներին, ԶԼՄ-ներին ու պաշտոնյաներին մի կողմ դնենք, հիմնականում երեւում են Գալուստ Սահակյանը, Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանովը, որոնք հավատացեք, այս երկրին ամենաքիչ վնաս հասցնողներն են, նրանք արտաքին մասն են, այս երկիրը ուտողները այդպես էլ չեն երեւում, որոնք քանդում են, ջարդում են, գործարարին ստիպում են դադարեցնել իր բիզնեսը, մարդուն ստիպում են լքել իր տունը»:

Հարցին, թե ՀՀԿ-ն հայտարարել է, որ նախագահի աթոռի համար պայքարն ավարտված է եւ Րաֆֆի Հովհաննիսյանին մնում է պայքարել ընդդիմության լիդերի տեղի համար, պարոն Նազարյանն ասաց. «Հանրապետականները կարծում են, որ ընդդիմությունը դա ինչ-որ պաշտոն է եւ դու պետք է ղեկավարես, դու, կամ դու: Ընդդիմությունը նա է, ով այս պահին իշխանությունում չէ, հանրապետականներին թվում է, որ իրենց ճակատին կամ ուրիշ տեղ գրված է, որ իրենք հավերժ պետք է ղեկավարեն Հայաստանը, հետո` պետք է ղեկավարեն իրենց երեխաներն ու թոռները: Ի՞նչ է նշանակում նախագահի համար պայքարը ավարտված է , իհարկե ավարտված չէ:

Արմեն Աշոտյանն ու Շարմազանովը պետք է հասկանան, որ ոչ մի տեղ գրված չէ` ոչ Աստվածաշնչում, ոչ Ղուրանում , ոչ Բուդդայականում, ոչ պայծառատեսների մոտ, որ իրենց կուսակցությունը հավերժ չի կարող այս երկրում իշխի, երբ իշխանություն չես ունենում, դա մահ չէ, մենք չունենք ու չենք մեռնում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anahit says:

    Հակիրճ,բայց շատ ակտուալ վերլուծություն է:Կուզեի միայն ավելացնել,որ ուշադրություն դարձնենք ԱԱԾ հապավման նշանակությանը:Կառույցը պետք է զբաղվի բացառապես ազգին անվտանգ կյանք ապահովելով:Մինչդեռ …

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031