Թբիլիսիում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը մեկնարկային գոտեմարում պարտության մատնելով հունգարացի Բենսե Ժուհաժին` քառորդ եզրափակչում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Արտյոմ Գեբեկովին եւ երրորդ տեղի համար սփոփիչ մարտերում պայքարը շարունակելու համար սպասում է, որպեսզի Գեբեկովը մտնի եզրափակիչ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ