«ԲՀԿ-ն ունի մեկ պարզ ցանկություն, որպեսզի այդ հարցի շուրջ մեր հասարակության համար չմնա որեւէ հարցական: Ես հույս ունեմ, որ այդ հանձնաժողովն այդ իսկ նպատակին է ծառայելու»,- «Առավոտի» հարցին՝ ի՞նչ ակնկալիք ունեն ԲՀԿ-ում մարտիմեկյան նոր հանձնաժողովի գործունեությունից, քանի որ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում խմբակցության քարտուղարի ելույթից տպավորություն էր, որ ԲՀԿ-ի խնդիրը Գագիկ Ծառուկյանին այդ իրադարձություններից մաքուր դուրս բերելն է, ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Այդ իրադարձությունների վրա լույս սփռելու իշխանության քաղաքական կամքը ԲՀԿ-ում նկատելի՞ է, բավարարո՞ւմ է՝ հարցին էլ Ուրիխանյանը պատասխանեց. «Որպես ռեալիստ անձնավորության՝ ինձ միշտ բավարարում են փաստացի տեղի ունեցած գործողությունները»:
«Առավոտ» օրաթերթ