Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դեղի՞ն, թե սպիտակ. Վարորդները «քավության նոխազ»

Մարտ 20,2013 14:33

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը «Զարկերակ» մամլո ակումբում այսօրվա ասուլիսի ժամանակ խոսեց սպիտակ և դեղին համարանիշների նոր օրենքից:

«Այս գործողությունները սկսվել են դեռ 2007թ-ին, երբ ընդունվեց կառավարության 655 որոշումը, համաձայն որի սահմանվել էր, թե ինչ կարգով պետք է իրականացվի լիցենզավորումը: Մենք ուսումնասիրեցինք այդ որոշումը և տեսանք որ կառավարության որոշումը ընդունված է սահմանադրության և լիցենզավորման օրենքի խախտումներով: Հաշվի առնելով դա, մենք դիմեցինք վարչական դատարան, ընդունվեց վարույթ, բայց շատ այդ գործը ձգձգվեց»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:

Տվյալ պայմաններում անհրաժեշտ է մի շարք հավելյալ վճարումներ կատարել, իսկ լիցենզավորման օրենքն ասում է, որ լիցենզավորումը պետք լինի հնարավորինս հասարակ և մատչելի, սակայն կառավարության որոշումից այդ գործընթացը երկարաձգվում էր և սահմանափակվում էր քաղաքացու` մեքենայով երկրից դուրս գալու հնարավորությունը:

Էդուարդ Հովհաննիսյանն ասաց, որ իրենց դիմումը դատարան, որպեսզի կառավարության որոշումը ճանաչվի անվավեր, չհաստատվեց, սակայն 2 տարի անց` 2011թ-ին կառավարությունը համոզվեց, որ իրենց հայցադիմումի կետերը պետք է կիրառել: Այսինքն նրանք վերադարձան նրան, ինչ իրենք պահանջում էին դեռ 2009թ-ին:

Ի սկզբանե բոլորը դեմ էին դեղին համարանիշներին, իսկ այժմ այն վարորդները, որ արդեն ունեն դեղին համարանիշներ, դեմ են վերադառնալուն սպիտակ համարների: Իսկ պատճառն այն է, որ այդ վարորդները արդեն 4-5 տարի է ինչ երթեւեկում են լիցենզավորված, վճարելով հարկեր, իսկ սպիտակ համարներով մեքենաները հարկ չեն վճարել:

Էդուարդ Հովհաննիսյանը ուզում է հանդես գալ առաջարկով, չնայած որ 99%-ով համոզված է, որ չի ընդունվելու. «Այն է, որ դեղին համարներով տաքսու վարորդները մեկ տարի հարկ չվճարեն, այսպես ասած, այդ վարորդներին «սրտներին մխիթարանք»:

 Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031