Լրահոս
Օրվա լրահոսը

Չոր արձանագրում

Մարտ 20,2013 14:16

Հիշո՞ւմ եք՝ «Գարնան 17 ակնթարթները» ֆիլմում պաստոր Շլագը Շվեյցարիայում զրուցում է գերմանացի վտարանդի դիվանագետ Կրաուզեի հետ եւ իր զարմանքն է հայտնում, թե ինչպես են ամերիկացիները Ալեն Դալեսի միջոցով փորձում բանակցել Նեռի (այսինքն՝ Հիտլերի) հետ: Եվ դիվանագետը պատասխանում է մոտավորապես հետեւյալը. «Քրիստոս, Նեռ՝ այդ հասկացությունները քաղաքականության հետ կապ չունեն: Քաղաքականությունը ուժերի հարաբերակցության ճշգրիտ արտահայտությունն է»: Իհարկե, կարելի է դա ցինիզմ անվանել, կարելի է նաեւ ասել՝ «ուրեմն քաղաքականությունը պարտադիր պետք է անբարոյակա՞ն լինի»: Ոչ, նման հեռու գնացող հետեւություններ պետք չէ անել՝ քաղաքականությունը կարող է լինել բարոյական եւ անբարոյական, ինչպես խնձորը կարող է լինել կարմիր կամ դեղին: Բայց խնձորը՝ որպես միրգ, ու կարմիրը (դեղինը)՝ որպես գույն, տարբեր ոլորտների երեւույթներ են:

Հիմա, երբ շուրջբոլորն ասում են, որ Ազատության հրապարակում պետք է ձեւավորվի քաղաքական օրակարգ, հրաշալի, ազնիվ, պարկեշտ մարդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նույնքան համակրելի Զարուհին, Ստեփանը, Արմենը կարող են վիրավորվել եւ նույնիսկ զարմանալ՝ բա նախագահի ինքնաբացարկը պահանջելը քաղաքականություն չէ՞: Նայած ինչ պայմաններում եւ ինչ գործիքներով: Եթե ես, օրինակ, պահանջեմ, որ նախագահ հռչակվի Հրանտ Բագրատյանը եւ հանուն դրա սպառնամ ինձ գցել Կիեւյան կամրջից, դա կնշանակի՞, որ ես զբաղվում եմ քաղաքականությամբ: Ես հիմքեր կունենամ դա պահանջելու միայն այն դեպքում, եթե ինձնից ուժ ներկայացնեմ: Իշխանության ուժը պետական մեքենան է՝ իր ուժային կառույցներով՝ ոստիկանությամբ, հատուկ ծառայություններով, բանակով եւ այլն: Ընդդիմության ուժը իր գաղափարներին անկեղծորեն հավատացող ակտիվ զանգվածն է: 1988-ին ՀԽՍՀ ԳԽ 250 պատգամավորներից միայն երկուսն էին ներկայացնում Շարժումը՝ Աշոտ Մանուչարյանը եւ Խաչիկ Ստամբոլցյանը: Բայց նրանք կարողանում էին ԳԽ-ին պարտադրել իրենց որոշումները, որովհետեւ իրենց թիկունքում տասնյակ հազարավոր մարդիկ էին:

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպմանը, արել է հետեւյալ համեմատությունը. դու գնում ես բանակցելու եւ ասում ես, որ քո ապրանքն արժե 10.000, 5.000 կամ 3.000 դրամ, ինչն ինքնին մեթոդաբանական սխալ է, որովհետեւ միանգամից նշվում է «վերջին գինը»՝ ԱԺ նոր ընտրությունները: Շարունակելով այդ համեմատությունը՝ կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանի գլխավոր ուղերձը, որը հնչել է լրագրողների հետ նրա հանդիպման ժամանակ, հետեւյալն է. քո ապրանքն արժե 1000 դրամ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, վերցրու, քանի տալիս եմ: Նախագահի ասածները կարող են դուր չգալ, կարող են զայրացնել, բայց դա քաղաքական տեքստ է, որը հիմնված է ուժերի ներկայիս հարաբերակցության արձանագրման վրա: Իսկ այդ արձանագրումը նույնպես հնչել է նույն հանդիպման ժամանակ՝ 2008 թ. նույնատիպ իրավիճակում «թեկնածուն» (Սերժ Սարգսյանի օգտագործած բառն է) հավաքում էր 30.000 հոգի, իսկ հիմա՝ միջինը 3.000 հոգի: Սա փաստերի չոր արձանագրումն է, որի հետ չի կարելի հաշվի չնստել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (22)

Պատասխանել

  1. Աննա says:

    Արևմտյան Հայաստանում թուրքերը նախ ոչնչացրին հայ ազգի մտավորականներին, առաջադեմ մարդկանց, հայերի համար ստեղծում էին դաժան, անմարդկային պայմաններ և քչից-շատից հնարավորություն ու արժանապատվություն ունեցող հայերը լքում էին իրենց պապերի հայրենիքը։ Արևմտյան Հայաստանում մնացել էին ամենաթույլ և անպաշտպան մարդիկ։ Ներկայիս Հայաստանի վիճակը տիպիկ նկարագիրն է արևմտյան հայության 20-րդ դարասկզբի վիճակին։ Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, թե այսօր ինչ մակարդակի և արժանապատվության մարդիկ են մնացել, դրա համար էլ մեծ-մեծ փռթում է՝ հրապարակներում 3000 հոգի է տեսնում։ Այսինքն ես ավելին կասեի՝ Սերժ Սարգսյանը Թալեաթի, Էնվերի, Ջեմալի շարունակողն է Արևելյան Հայաստանում։ Եվ նա ինչ բարոյականության տեր մարդ պետք է լինի, որ բացահայտ հանրության աչքի առջև կաշառքները բաժանեց թաղային հեղինակությունների ձեռքով, և հիմա սրբի դեմքով իրեն ընտրված է համարում, և զարմանում եմ այն լրագրողների վրա, ովքեր լուռ ու մունջ լսում էին նրա տափակաբանությունը, ախր չէ որ մենք բոլորս վկաներն ենք նրա կեղծիքների։

    • gago says:

      Մենք բոլո՞րս… չենք կարծում, որ Սերժը Թալյաթի գործի շարունակողն է, իսկ ով վստահ է, գիտի թե ինչ պիտի լինի նրա հատուկ գործողությունը: Եվ չփորձեք ուրիշի մատներով կրակից ածուխ հանել, հարգելիս:

      • Աննա says:

        Մենք կրակից ածուխ չենք հանում, մենք խնդրում ենք երկնքից կրակ թափել կեղծիքների ու անարդարության վրա։

        • Համլետ says:

          Կավելացնեի՝ այդ կեղծիքներն ու անարդարություններն իրականացնողների ու նրանց սերունդների վրա…

      • Համլետ says:

        Նրա հատուկ գործողությունը պետք է լինի հետևյալը.
        Գնալ մի որևէ խուլ գյուղ,բացել մասնավոր ռայկոմ ու փորձել գյուղացիներին սովորեցնել ,,թարս բուսնող խիյարի,, տեխնոլոգիան…

    • Համլետ says:

      Աննա ջան,Ձեր դիտարկումն ու բերված զուգահեռականները լիարժեք համընկնում են միմյանց հետ,բացառությամբ՝ մեկ,շատ կարևոր տարբերության:Թալեաթը, Էնվերը, Ջեմալը ազգությամբ թուրք էին,մեր թշնամին էին (են) և,ինչ որ տեղ գործում էին հանուն Թուրքիայի շահերի:Ռոբերտ Քոչարյան&Սերժ Սարգսյան բանդայի համանուն պարագլուխներն համենայնդեպս իրենց հայ են համարում,մեր ազգակիցն են ըստ անձնագրի ու ազգանվան,գործել ու գործում են հանուն թալանի,անձնական հարստացման և այլն…Տարբերությունն զգացի՞ք…
      Թալեաթը, Էնվերը, Ջեմալը ոճրագործություն են կատարել համայն մարդկության և հայերիս հանդեպ՝ հանուն Թուրքիայի,Ռոբերտ Քոչարյան&Սերժ Սարգսյան բանդան ոճրագործություն է իրականացնում մարդկության,հայերիս,ԻՐԵՆՑ ԵՐԿՐԻ ՈՒ ԻՐԵՆՑ ԱԶԳԻ հանդեպ՝ ՀԱՆՈՒՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ՝ Ի ՀՕԳՈՒՏ ՄԵՐ ՈԽԵՐԻՄ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ:
      Եզրակացությունը, հույս ունեմ՝ տրամաբանական,թողնում եմ նշվածս ոճրագործներին արդարացնելու անհաջող ճիքեր գործադրողներին:

  2. Martirosian says:

    Հարգելի պարոն Աբրահամյան,

    Ես լիովին համաձայն եմ պարոն Սարգսյանի դիրքորոշման հետ.
    Սա ասելով ես չեմ թշնամանում պարոն Հովհաննիսյանի հետ,
    ընդհակարակը, կցանկանայի որ Րաֆֆին համաձայներ նախագահի
    առաջարկնեիրց որևե մեկին: Ցավոք պարոն Հովհաննիսյանը ընտրեց
    նախագահից ողարկած փաստաթղթի վրա խաչ քաշելու տարբերակը:
    Սա փակուղի է տանում, և չի բխում մեր ժողովրդի շահերից:

    Համաձայն եմ նաև պարոն Սարգսյանի դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի
    և Ռուսաստանի հետ հարաբերությունների կապակցությամբ:

    Հարգանքներով,
    Ո. Մարտիրոսոյան, Նիդեռլանդներ

  3. Ruben says:

    «Стратегия и тактика государства… должны определяться дальнозоркой политикой, учитывающей в первую очередь коренные национальные интересы, а не абстрактные принципы, какие высокие цели они бы ни преследовали… Мы сами должны определить, когда, где и каким образом нам действовать…»
    Шпион Оник /А. Д./

  4. sergik says:

    պրն Աբրահամյան դուք թացն ու չորը արհեստական, դիտավորյալ խառնում էք ինչի՞ համար, Բագրատյանը գուցե մտավորականության մի որոշ հատվածի նախնտրյալ թեկնածուն էր, հատկապես ժուռնալիստների, բայց նրան չէ որ ձայն է տվել ժողովրդի մեծամասնությունը…..իսկ ինչ՞ անել, ինչ՞ անել, ինչ՞ անել….որն է օրինական էն ճանապարհը, որ էս ազգին կհանի ամեն տեսակի դեգրադացիոն գործընթացներից

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հա, ճիշտ եք՝ հեչ էս ազգի մասին չեմ մտածում:

      • Համլետ says:

        Вы в своем амплуа…?!

      • Համլետ says:

        Արամ,հիշու՞մ եք,ժամանակին երգում էին տարածված ռաբիզ երգը.
        -Դու նորից եկել էս,սիրելիս,
        Դու նորից գերել էս իմ հոգին…
        Հիմա նույնը սերժական՝ նրա սիրած 6/8 տակտով.

        Դու էլի եկել էս,որ ի՞նչ անես,
        Ու նորից կերել էս մեր հոգին…
        Դու նորից բուսնել էս՝ թարսի պես,
        Ու նորից խփել էս տոկոսներ…

      • Համլետ says:

        ,,Գարնան 17 ակնթարթ,, կինոնկար ասացիք, հիշեցի մեր ,,Եռանկյուն,, – ու ,,6 հոգի ենք՝ 7 երգ կերգենք,, հատվածը՝ հետն էլ գասպարավարի լող կուտանք…

      • Համլետ says:

        Հասկացա՝ Ձեր ստեղնաշարի ,,Delete,, կոճակն է միայն աշխատում…Ափսոս…

  5. Հայկ says:

    Մեծ գործերը կատարվում են ոչ միանգամից: Սենեկա

  6. Anahit says:

    Փոխվել են ժամանակները:Ունենալով անպատժելիության մեծ «փորձ»,դժվար է պատկերացնել,թե մարտի մեկի արյունը առայժմ մարսած ոհմակը կատաղության նոպայի ժամանակ դեռ ինչի է ընդունակ:
    Հայաստանը միայն այստեղի հուսալքվածների հայրենիքը չի:,Ոչ լավ օրից սփյուռք դարձած հայությունը միայն տրանսվերտների ու զանազան դրամահավաքության ժամանակ հիշվելու փոխարեն,պատրաստ է մասնակցել ազգի համար օրհասական խնդիրների լուծմանը:Հարկավոր է օգտագործել դրսում գտնվող մեր ուժը:Եվ չթերագնահատենք մեզ:,Մեր մտավորականները միայն այս ընկճված սազանդարները չեն,իսկ դրսում մեեեծ դժվարությամբ ճանաչվելուց հետո միայն նրանց անունները պարծենալով խոսալու համար չպետք է հիշենք:

  7. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Ես հրապարակում եմ միայն իմ նյութերի մեկանաբանությունները: Մնացածի հարցով դիմեք Աննա Իսրայելյանին: Ես ժամանակ չունեմ որոշելու, թե որ մենկանաբանությունն է որ չափով է համապատասխանում կեռեկտության եւ այլնի չափանիշներին:

    • Համլետ says:

      Ի միջի այլոց՝ կինոնկարի թեման Դուք առաջ քաշեցիք,ես էլ փորձեցի մեկ ուրիշ ֆիլմից մեջբերում անել…Իսկ ի՞նչ է,Ձեց թվում է ես ու Աննա Իսրայելյանը անգործ ու պարապ ե՞նք…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031