Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը ծամում է ավտորիտար ռեժիմների պարագլուխների ծամոնը»

Մարտ 20,2013 14:11

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը չի կարծում, որ օլիգարխ պատգամավորների կրթության եւ դաստիարակության վերաբերյալ առաջացած դժգոհությունները պայմանավորված են ոչ փորձառու լրագրողների լուսաբանումներով ու սխալ հարցադրումներով:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասել էր. «Թեեւ ես չեմ համարում, որ այսօրվա մեր խորհրդարանը վատ խորհրդարան է, կամ խորհրդարանի ճնշող մեծամասնությունը գիտելիք կամ կրթություն չունի, էդպես չի, կարծում եմ՝ ճիշտ կլինի այդ մարդկանց հետ շփվեն հասուն լրագրողները, վաստակ ունեցող, իրենց գործն իմացող լրագրողները, այլ ոչ թե… չեմ ուզում ինչ-որ մի մասնավոր բուհի անուն տալ, էդ բուհն ավարտած երեք ամիս առաջ երիտասարդ աղջնակները կամ տղաները, ովքեր ուղղակի դժվար թե կարողանան իրողությունը ճիշտ ներկայացնել, դժվար թե կարողանան լուրջ խոսակցություն ծավալել էդ մարդկանց հետ»:

«Մի ադրբեջանցի լրագրող կար, որը տարիներ առաջ ասում էր, որ պատերազմը ծագել է լրագրողների գրած հոդվածների պատճառով: Լրագրողների վրա մեղքը գցելը նոր սովորություն չէ: Սերժ Սարգսյանը, երեւի, չի նկատում, որ բոլոր ավտորիտար կամ մեծ ավտորիտար ռեժիմների պարագլուխների բերանի ծամոնն է: Ու ինքը ակամա ծամում է նույն ծամոնը: Իրեն թվում է` եթե լրագրողները իր պատկերացրած պրոֆեսիոնալիզմին տիրապետեն, դրանից հետո օլիգարխ պատգամավորները կդառնան շատ գրագետ: Ինքը կրթություն ասելիս, երեւի նկատի է ունեցել այդ մարդկանց դիպլոմը, ոչ թե կրթությունը, իսկ դրանք տարբեր բաներ են: Իր գաղջ մթնոլորտում, որտեղ ինքը գաղջ-գաղջ ապրում է, երեւի չի նկատում, որ լրագրողները ազատ են լինել ազատ: Որեւէ մեկը կարող է կրթություն էլ չունենա ու լրագրող աշխատի, եւ Սերժ Սարգսյանը իրավունք չունի որեւէ լրագրողի հասցեի նման լուտանքներ թափի»,- Aravot.am-ին ասաց Լեւոն Բարսեղյանը:

Նրա խոսքերով, պատգամավորների կրթության եւ դաստիարակության ընկալումներ կան. «Մարդը իսկապես համարում է, որ այդ մարդիկ (նրանցից մեկը բուռն ցանկություն հայտնեց վերջերս պոկել լրագրողներից մեկի ծնոտը) ինքը համարում է այդ մարդը կիրթ էլ է, դաստիարակված էլ է: Ես էլ եմ համարում, որ այդ պատգամավորը կիրթ ու դաստիարակված է: Բայց այդ կրթության ու դաստիարակության մակարդակը ինձ չի գոհացնում: Ես համարում եմ, որ այդ կրթության եւ դաստիարակության մարդը չի կարող լինել Հայաստանի 3-րդ Հանրապետության օրենսդիր պատգամավոր, բայց Սերժ Սարգսյանը համարում է, որ նման դաստիարակության տեր մարդը կարող է լինել: Սա է, որ մենք իրար չենք հասկանում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ says:

    Լիովին համամիտ եմ Լեվոն Բարսեղյանի հետ: Ժողովրդական ասույթն ասում է ,,կկուն իրենից հոտ է առնում, բույնն է փոխում,,
    Հիմա ասում են ընտրությունները կեղծել եք, իշխանությունը բռնազավթել եք, ասում է հասարակությունում գաղջ մթնոլորտ է, ԶԼՄ-ները չեն օգնում որ փոխենք:
    նա իրոք չի տիրապետում Հանրապետությունում առկա իրավիճակին, մարդիկ համակարգային փոփոխությունների սպասումների մեջ են իսկ նա ,,դանդաղ է շտապում,,:
    Ինչ վերբերում է պատգամավորների կրթական ցենզին, կամ օլիգառ լինել-չլինելուն, ապա նրա պատասխանից բացահայտվեց ևս մեկ դառը իրողություն, որ գործող իշխանության համար կարևորը թղթով կրթված, թղթով ոչ օլիգառ լինելն է, իսկ թէ իրականում նրանք ինչ են իրենցից ներկայացնում դա կարևոր չէ:

  2. Maxim says:

    Մի լավ ասացվածք կա ,,ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու,,: Լֆիկի, թոխմախի յալլայի, լիսկայի,
    շմայսի ընկերը,՝ նույն շմայսներն են, մի տարբերությամբ, որ երբեմն բառակույտերով, հիմար
    մտքերով, իբր զոմբիացնում են մարդկանց, բայց իրականում այլևս զոմբիացվող չկա, մնում է, որ
    մարտի 1-երից էլ չվախենանք և ամեն ինչ լավ կլինի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031