Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզում Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է 1 գրասենյակով

Մարտ 20,2013 13:53

«Ժառանգությունը» պատասխանում է Սերժ Սարգսյանի այն բացատրությանը, որ Շիրակում պարտվել է, քանի որ չի ունեցել կուսակցական կառույցներ

Այսօր Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսում Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանին հարցրեց, թե «Ժառանգությունը» Շիրակի մարզում քանի՞ կուսակցական կառույց ունի, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այնտեղ հաղթել է: Հիշեցնենք, որ նախօրեին հրավիրած ասուլիսում Սերժ Սարգսյանը Շիրակի մարզում իր պարտությունը բացատրել էր կուսակցական կառույցների բացակայությամբ Շիրակի մարզում:

Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Լավ կլիներ, որ պարոն Սարգսյանը ոչ միայն Շիրակի մարզի, այլեւ բոլոր խոշոր քաղաքներում իր պարտությունը բացատրեր, որովհետեւ մենք գիտենք, թե ինչքան մարզային կառույցներ ունի ՀՀԿ-ն եւ գիտենք, թե ինչքան անհավասար պայքար էր ընթանում: Մենք ամբողջ Շիրակի մարզում ունենք մեկ գրասենյակ եւ մի քանի ստորաբաժանումներ Գյումրիում, Արթիկում եւ մեկ-երկու փոքր ստորաբաժանում Ախուրյանում եւ Մարալիկում: Համեմատելով ՀՀԿ-ի նաեւ ծախսերի եւ լայնածավալ շտաբային գործունեության հետ, որը մենք պահանջեցինք, որ մտցվի ընտրական ծախսերի մեջ, ապա դուք կտեսնեք, որ իրոք դա անհիմն մեկնաբանություն է: Ես կարծում եմ, որ ամեն ինչ արվել է այս ընթացքում իշխող կուսակցության կողմից որեւէ իրական կուսակցաքաղաքական ինստիտուտների ձեւավորմանը եւ զարգացմանը խոչընդոտելու համար: Իրենց համար հիմնական հենասյունը ոչ թե քաղաքական ինստիտուտներն են աշխատում, մենք լավ տեսանք, թե ովքեր էին հիմնականում աշխատում ընտրակաշառքները բաժանելուց, ընտրակեղծիքները կազմակերպելուց: Նրանք չէին կարող լինել քաղաքական մարմիններ ու ինստիտուտներ: Դրանք ավելի շատ քրեածին էլեմենտների հետ սերտ համագործակցությամբ արեց ՀՀԿ-ն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031