Նահապետ Գեւորգյանը (Նովո), հաստատեց, որ գործարարությամբ է զբաղվում
Այսօր խորհրդարանում լրագրողները մեկ երկու րոպե շփվեցին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գեւորգյանի հետ (Նովո): Լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին` ինքը գործարարությամբ զբաղվո՞ւմ է: ՀՀԿ-ական պատգամավորը հաստատեց, որ ինքը գործարարությամբ զբաղվում է: Լրագրողները հետաքրքրվեցին, թե մասնավորապես ինչ գործարարությամբ է զբաղվում: «Արեք Արմավիրում կիմանաք»,- ասաց պատգամավորը:
Նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը հերքել էր, որ ՀՀԿ խմբակցությունում օլիգարխներ կան: Հարցին, թե ինքն է՞լ է կարծում, որ խորհրդարանում օլիգարխներ չկան, պատգամավորը պատասխանեց. «Կան, խի չկան, էսօր թերթի մեջ իմացա, որ իմ անունն էլ կա, ընդ որում շատ ուրախ կլինեի եւ ձգտում եմ, որ ինքս էլ օլիգարխ դառնամ»:
Դիտարկմանը, թե օլիգարխ դառնալուց հետո է՞լ կմնա ԱԺ պատգամավոր, հայտարարեց՝ «Շուտով-շուտով, ձգտում եմ դրան»: Ասաց եւ հետեւից շրխկացրեց իր աշխատասենյակի դուռը:
Կարդացեք նաև
ՀՀԿ-ական պատգամավորը չցանկացավ ներկայացնել ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման իր տեսլականը: Հայտարարեց, որ ներքաղաքական իրավիճակին չի հետեւում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ