Այսօր Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսում Aravot.am-ը «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի «Էմփիրեյ» ռոք խմբի հրաժարվելը՝ Ազատության հրապարակի համերգից, որը նախատեսված էր շաբաթ օրը: Արդյոք քաղաքական պատճառներ կան: Նա պատասխանեց. «Քանի որ հստակ բացատրություն չունենք, թե ինչու է տեղի ունեցել այդ փոփոխությունը իրենց որոշման մեջ, ես չեմ կարող մեկնաբանություն տալ: Եթե պատճառը զուտ տեխնիկական է եւ իրենք համարում են, որ դա արժանահավատ հիմնավորում է, խնդիր չկա: Ես չեմ ուզում գնահատական տալ, ամեն դեպքում ստեղծագործական խումբ է եւ ինքը պետք է որոշի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ