Թենիսի Ամերիկայի բաց առաջնության կազմակերպիչները մտադիր են մրցաշարի մրցանակային ֆոնդը 2017 թվականին հասցնել ռեկորդային գումարի` $ 50 միլիոնի:
Եթե դա տեղի ունենա, այդ գումարը գործնականում երկու անգամ կծածկի 2012 թվականի մրցանակային ֆոնդը: Աճն ընթանալու է սահուն: Օրինակ, այս տարի այն ավելանալու է $ 8,1 միլիոնով` 25,5-ից հասնելով 33,6 միլիոնի: Առայժմ չի հրապարակվում, թե մրցանակային գումարներն ինչպես պետք է բաշխվեն: Բացի դա, առաջնության կազմակերպիչները հայտարարել են նաեւ, որ այդ փոփոխություններն առայժմ չեն քննարկել «Մեծ սաղավարտի» մյուս մրցաշարերի` Ավստրալիայի բաց առաջնության, Ռոլան Գարոսի եւ Ուիմբլդոնի մրցաշարի կազմակերպիչների հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ