Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանի փաստաբան. «Ցանկանում ենք, որ տեղի ունենա օբյեկտիվ նախաքննություն» (Տեսանյութ)

Մարտ 20,2013 13:30

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանն այսօր վստահեցրեց, որ պարոն Հայրիկյանը չի պնդել, թե իր դեմ ուղղված մահափորձի պատվիրատուն ռուսական ուժերն են:

«Իմ եղած տեղեկատվությամբ, պարոն Հայրկյանը նման բան չի պնդել, բայց տարբերակների թվում եղել են որոշակի ուժեր, որոնց նպատակն էր խարխլել, ըստ պարոն Հայրիկյանի, երկրի անվտանգությունը եւ ֆիզիկապես հաշվեհարդար տեսնել վերջինիս նկատմամբ»,- «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց փաստաբանը:

Չնայած, ինչպես արդեն տեղեկացրել ենք, փաստաբանն այսօր ասուլիսի սկզբում ներկայացրաեց հայտարարություն, թե գործով կալանավորված անձինք ընդամենը հանցագործության փոքրագույն մասնիկն են ու պահանջում են ողջամիտ ժամանակահատվածում բացահայտել իրական պատվիրատուին, միաժամանակ ասաց, որ նախաքննական մարմնին վստահում են. «Չենք կասկածում նրա պրոֆեսիոնալիզմին»:

Պարոն Բաղդասարյանի խոսքերով, իրական պատվիրատուները դեռ կալանավորված չեն. «Հայրիկյանը կալանավորված անձանց չի ճանաչել…այո, մենք կարծում ենք, որ ցանկանում էին վերացնել քաղաքական գործչին, որի հիմքով էլ ցանկանում ենք, որ տեղի ունենա օբյեկտիվ նախաքննություն»:

Հարցին, թե նախաքննությունը օբյեկտիվ չի՞ ընթանում, ասաց` ես նման բան չասացի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031