Լրահոս
Օրվա լրահոսը

Սա հավակնոտ ձեռնարկ է, արտացոլում է ՀՀ իշխանության կամքը եւ հասարակության ձգտումները. Գունար Վիգանդ

Մարտ 20,2013 13:25

Այս տարի ՀՀ-ԵՄ համաձայնագրի նախաստորագրումից հետո կողմերը հույս ունեն, որ հաջորդ տարի այն արդեն կկիրառվի

ՀՀ ԱԳՆ-ում Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների 12-րդ լիագումար նիստի ավարտին եվրոպական կողմից բանակցող` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արեւելյան հարեւանության, Ռուսաստանի եւ Արեւմտյան Բալկանների հարցերով տնօրեն, գլխավոր բանակցող Գունար Վիգանդը անդրադառնալով Հայաստանում համաձայնագրի դրա կիրառմանը, նշեց, որ սա հավակնոտ ձեռնարկ է, արտացոլում է ՀՀ իշխանության կամքը եւ հասարակության ձգտումները:

«Տնտեսական արդիականացում պետք է տեղի կունենա, պահանջվում է անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների եւ դրանց կիրառման կենսունակությանը: Սատարելու ենք դատաիրավական ոլորտում բարեփոխումներին», հավաստիացրեց Գունար Վիգանդը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը, նկատեց, որ բարեփոխումները նաեւ ենթադրում են ներդրումներ: Հայաստանն ու ԵՄ-ն ունեն ֆինանսական բաղկացուցիչ, որով ֆինանասական հատկացումներ են ենթադրվում, այժմ նոր իրավիճակ է, նոր ուսումնասիրություններ կիրականացվեն:

Կողմերը նշեցին, որ այս տարի համաձայնագրի նախաստորագրումից հետո հաջորդ տարի հույս ունեն, որ համաձայնագիր արդեն կկիրառվի:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031