Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի որեւէ լրացուցիչ ռաունդի կարիք չի լինի». ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

Մարտ 20,2013 13:20

«Սկզբունքորեն ավարտում ենք աշխատանքը բովանդակության շուրջ», վստահեցնում է պաշտոնական Երեւանը

Այսօր ՀՀ ԱԳՆ-ում շարունակվեց Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների 12-րդ լիագումար նիստը, որի արդյունքներով տեղի ունեցավ ամփոփիչ ասուլիս:

Ասուլիսի բանախոսը` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ երեկ եւ այսօր անցկացվել է Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների 12-րդ ռաունդը: «Մենք պետք է հասցնենք մեր աշխատանքը ավարտին հասցնել մինչեւ նոյեմբեր Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովը: Մենք սկզբունքուրեն ավարտում ենք աշխատանքը բովանդակության շուրջ, սկզբունքորեն համաձայնեցված, պայմանավորված են բոլոր դրույթները, որեւէ լրացուցիչ ռաունդի կարիք չունենք: Մենք մոտենում ենք Վիլնյուսի գագաթնաժողովին` աշխատանքները ավարտին հասցված»,-նշեց նա:

Մեր հարաբերությունները հիմվում են համընդհանուր արժեքների վրա, նշեց Զոհրաբ Մնացականյանը հավելելով, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելը նոր ընթացակարգ է ենթարկելու, նոր օրակարգ է` դրա կիրառման ճանապարհին:

ԵՄ կողմից հիմնական բանակցող` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արեւելյան հարեւանության, Ռուսաստանի եւ Արեւմտյան Բալկանների հարցերով տնօրեն, գլխավոր բանակցող Գունար Վիգանդը նշեց, որ բանակցային գործընթացի վերջին փուլին ենք հասել, բազում սեկտորներ են ներառված համաձայնագրին, առեւտրային բանակցողները եւս երկու փուլ կանցկացնեն մինչեւ Վիլնյուսի գագաթնաժողովը: Զգալի կխթանվի բիզնեսով զբաղվելու պայմանները` կհամապատասխանեցվի ԵՄ չափանիշներին, նշեց Գունար Վիգանդը:

«Մենք խոստանում ենք աշխատել ՀՀ կառավարության հետ, որպեսզի հասարակությանը հասցվի, թե ուժի մեջ ինչ նշանակության համաձայնագիր է կիրառվելու: Սա աբստրակտ փաստաթուղթ չէ, եւ մոտ ապագայում պետք է կիրառվի», նկատեց Գունար Վիգանդը: Նա նշեց, որ գոհ են, որ գրաֆիկով են առաջ ընթանում բանակցային փուլերում: Բանակցությունների քաղաքական մասով աշխատանքը կշարունակվի դեռեւս ԱԺ-ի հետ:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031