Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր քննարկում`հին օրակարգով եւ առանց «Ժառանգության»

Մարտ 20,2013 13:16

Այսօր կներկայացվեն խմբակցությունների առաջարկները

«Քննարկվում է արտահերթ նիստի հարց, փորձ է կատարվում եվս մեկ անգամ որոշակի քաղաքական ուժերի մոտեցումներ մշակելու՝ հայտարարության տեքստ: Երեկ սկզբունքներն է ձեւավորվել, այսօր երեւի, յուրաքանչյուր խմբակցություն, ովքեր կցանկանան, իրենց առաջարկությունները կներկայացնեն, կխմբագրեն եւ, կարծում եմ, եթե ամեն ինչ հարթ գնա, քննարկում կլինի»,- այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով Aravot.am-ի հարցին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը`անդրադառնալով ԱԺ նախագահի մոտ երեկ վերսկսված քաղաքական խորհրդակցություններին, որոնց նպատակն է ներքաղաքական իրավիճակի խորհրդարանական հանգուցալուծման տարբերակներ գտնելը:

Երեկ ԱԺ հայտարարությւոնների ժամին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ քաղաքական ուժերին ներկայացվել է ԱԺ հայտարարության մի նախագիծ, որը իմիտացիոն է եւ իրական լուծումներ չի պարունակում https://www.aravot.am/2013/03/19/216669/:

Քաղաքական դաշտում ամենախոշոր գործիքակազմը Սահակյանը համարում է երկխոսությունը որը պետք է մշակույթ դառնա: Բանակցությունների օրակարգում կրկին Ընտրական օրենսգրքի, Սահմանադրական փոփոխություններն են: Aravot.am-ը հետաքրքրվեց`նույն օրակարգով մեկ անգամ կայացած բանակցությունները տապալվեցին, իմաստը ո՞րն է նույն ճանապարհը եւս մեկ անգամ անցնել: ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ քաղաքական դաշտում որեւէ մի բան տապալվում է: Պետք է հասնել նրան, որպեսզի քաղաքական դաշտը գործի իր լիազորությունների շրջանակում: Իսկ քաղաքական դաշտ նշանակում է մի դաշտ, որտեղ նույնիսկ եթե համաձայնության չեն գալիս՝ դա տապալում չեմ համարում, որովհետեւ հենց քննարկումներն, ըստ էության, նոր մշակույթի դրսեւորում կապահովի`հետագա աշխատանքներն ավելի լավ կատարելու համար»:

Aravot.am-ը նկատեց, որ «Ժառանգությունը» հրաժարվել էր որեւէ բանակցության մասնակցել, իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավարը երեկ հայտարարեց, որ գործընթացի սկիզբն ավելի շատ իմիտացիա է հիշեցնում, Գալուստ Սահակյանը հակադարձեց. «Եթե չեն ցանկանա մասնակցել կամ բոլորը կառարկեն, բնականաբար արտահերթ նիստը չի լինի: Մենք ոչ թե խնդիր ունենք կատարելու կամ միտում ունենք ինչ-որ բան ապացուցելու, պարզապես, առաջարկները ստացվել են իրենցից, մենք էլ ոչ թե համաձայնվել ենք, այլ ավելի գրագետ մոտեցում ենք ցույց տալիս, որ ինչու ոչ, կարելի է ցանկացած հարց քննարկել: Եթե չեն ցանկանա քննարկել, ուրեմն քննարկման այլ փնտրտուք կունենան, ունենք արտախորհրդարանական ուժեր: Մի խոսքով, խնդիրը ոչ թե այն է, որ ոտքի վրա անպայման ինչ-որ բան պիտի որոշենք, որ բոլոր հարցերը լուծվեն, այլ քաղաքական ուժերը պետք է քաղաքական մշակույթի գործոն հանդիսանան»:

Այսօր առաջարկությունները կներկայացվեն, վաղը կամ մյուս օրը հավանաբար արդեն կկայանա հաջորդ քննարկումը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031