Հատվածներ «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հետ հարցազրույցից:
–Պարոն Մովսեսյան, Դուք հանդես եկաք Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցող հայտարարությամբ, դրանից երկու օր անց մամուլում լուրեր տարածվեցին, որ դուք Երեւանի ավագանու «Ժառանգության» ցուցակում բավականին պատվավոր տեղ եք զբաղեցնում: Սրանք մեկը մյուսի հետ կապ ունեցող իրադարձություննե՞ ր են:
-Նամակը գրվել է այն ժամանակ, երբ ես դեռ գաղափար չունեի հնարավոր ցուցակի մասին: Ես ընդհանրապես տեղյակ չեմ եղել, եւ միայն լրատվամիջոցներից եմ իմացել, որ գոյություն ունի ցուցակ, որում ես ընդգրկված եմ: Աջակցության նամակը գալիս է նրանից, որ ես իսկապես մտահոգված եմ երկրում տիրող քաղաքական ճգնաժամով, որովհետեւ եւս մեկ ցնցում եւ Հայաստանն այլեւս չի դիմանա դրան:
Ես շատ բարձր եմ գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը, եւ հպարտանում եմ, որ Հայաստանը ունի այդպիսի քաղաքացիներ’ մտահոգված երկրի այսօրվա խնդիրներով եւ ապագայով: Բայց քաղաքական ճգնաժամի լուծման ճանապարհը, որը դեռ հստակորեն չի առաջարկում ոչ ոք, ինձ մտահոգում է: Մեր երկիրը, որը ոչ մի կերպ չի կարողանում ազատվել ցնցումներից, ունեցել է մի շարք նախագահներ, որոնց վստահել եւ ձայն է տվել մեր հասարակությունը, եւ նրանց միայն մի մասն է պաշտոնավարել։ Նրանք են Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Վազգեն Մանուկյանը։ Ռոբերտ Քոչարյանը, որ չի ընտրվել, բայց նախագահել է, երկիրը տարել է կործանման, եւ այն, ինչ ունենք այսօր’ հենց Քոչարյանի թողած ժառանգությունն է։ Սերժ Սարգսյանը չի կարողանում ոչ մի կերպ ազատվել քոչարյանական ժառանգությունից եւ չի էլ պատկերացնում ապագա զարգացումները: Ես կառաջարկեի, որ բոլոր այդ մարդիկ, ում վստահել է մեր հասարակությունն իր ճակատագիրը, հավաքվեին եւ ելքեր փնտրեին երկիրն անկումից փրկելու, այս վիճակից հանելու համար: Այն մարդիկ, ովքեր տարբեր ժամանակ պատճառ են եղել ցնցումների, թող հավաքվեն, ամբիցիաները մի կողմ դնեն, նստեն, մտածեն, իրենց փչացրածը շտկելու ուղղությամբ առաջարկություններ անեն:
Կարդացեք նաև
-Այսինքն, ճի ՞շտ եմ հասկանում, եթե կուսակցական ցուցակ լինի, Դուք չե՞ ք համաձայնի, եթե հասարակական ցուցակ է, ապա կարող է մտածեք։
-Ես իմ կյանքում երբեւէ կուսակցական չեմ եղել, միշտ անկուսակցական եմ եղել եւ այսօր էլ մնում եմ այդպիսին: Բայց ինչով կարողացել եմ’բոլորին էլ միշտ օգնել եմ: Դա չի նշանակում, որ այս կամ այն կուսակցության համակիր եմ: Ես այսօր էլ պատրաստ եմ ամեն կերպ աջակցել Րաֆֆի Հովհաննիսյանին, որովհետեւ տեսնում եմ, որ նա ազնիվ պայքարի մեջ է, բայց դա չի նշանակում, որ «Ժառանգության» անդամ եմ: Ոչ, ես «Ժառանգական» չեմ եւ չեմ էլ լինի: Ես ունեմ իմ «Ա1+» «կուսակցությունը», իմ աշխատանքը, իմ նպատակներն ու դրսեւորման հարթակը: Եթե ժողովրդին, իհարկե, պետք է, որ ես նաեւ այլ գործունեությամբ զբաղվեմ, պատրաստ եմ ժողովրդին ծառայել:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ