Լրահոս
Օրվա լրահոսը

Զոլյանը հաստատեց, որ ընդգրկվելու է «Ժառանգության» ցուցակում (Տեսանյութ)

Մարտ 20,2013 12:45

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը ամբողջությամբ մերժել էր ԵՊԼՀ նախկին ռեկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոլյանի հայցն ընդդեմ Կրթության եւ գիտության նախարարության, իսկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ բերած բողոքի քննությունը նշանակվել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում՝ վաղը` մարտի 21–ին  :

Այսօր «Նոյան Տապան» վերլուծական-լրատվական կենտրոնում Սուրեն Զոլյանն ասաց, որ տեսնելով նախորդ դատավարության մակարդակը` չի հավատում սպասվելիք քննության արդարացի լինելուն. «Դիմեցի Վերաքննիչ, որովհետեւ պետք է անցնեի բոլոր ատյաններով: Պետք է հասնենք նաւ վճռաբեկ դատարանի որոշմանը, որից հետո հնարավոր կլինի դիմել Եվրադատարան»:

Զոլյանը մեջբերեց Պլատոնի խոսերը` «ամենամեծ հանցագործությունը իր իսկ պետության դեմ անարդարությունն է», ապա հավելեց. «Պետությունների կործանման պատճառն անարդարությունն է: Եթե ես այսօր տարբեր պաշտոնյաների հանցագործ եմ համարում, թող չնեղանան, այդպես Պլատոնն է ասել: «Բանդիտը» գիտակցում է, թե ինչ է անում. խոսում են ՀՀ անունից եւ գործում օրենքի դեմ»:

Խոսելով Ազատության հրապարակում ելույթից հետո ԱԱԾ-ից ստացած հեռախոսազանգի մասին  ` պարոն Զոլյանն ասաց, որ հավանաբար զանգահարողը ոմն «պրովոկատոր» է եղել. «Խնդրել Էի գրավոր ծանուցագիր ուղարկել, բայց մինչ օրս չեմ ստացել»:

Զոլյանն ասաց, որ մեծահոգություն է համարում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը. «Նա առաջամարտիկի պատասխանատվություն է վերցրել իր վրա: Ես նրան ընտրված նախագահ եմ համարում, իսկ ռեժիմը նախագահասպանություն է անում»:

Բանախոսի դիտարկմամբ. «Ազատության հրապարակում հավաքված մարդիկ մտածում են մի բան ստեղծել»:

Զոլյանը հաստատեց, որ «Ժառանգությունից» առաջարկ է ստացել Երևանի ավագանու ընտրություններում ընգրկվել իրենց ցուցակում. «Խնդրել եմ ինձ ցուցակի վերջում «գցել»:

Անդրադառնալով մի խումբ ակտիվիստների եւ ուսանողների կողմից հայտարարված դասադուլին` ԵՊԼՀ նախկին ռեկտորը ուսանողներին խորհուրդ տվեց փոխել «ժամկետանց» ուսխորհուրդների կազմը. «Դա ավելի արդյունավետ քայլ է, քան դասի չգնալը»:

Խոսելով նախագահի երեկվա ելույթից ` Զոլյանն ասաց. «Հույսեր ունեի, որ մարդիկ գիտակլցելու են պրոցեսների լրջությունը, բայց պարզվեց, որ դասեր չեն քաղել եւ պատրաստ չեն լուրջ հետեւություններ անել իրականությունից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ani says:

    Ախր, էս պատեհապաշտը երբվանից դարձավ ընդդիմություն: Հենց ոտքը տրորեցին, պաշտոնից հանեցին, նոր հասկացավ ինչ երկրում է ապրում: Մինչ այդ ինչու էր այդքան կրավորական: Չեմ հարգում

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031