ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը քիչ առաջ «Պոստսկրիպտում» ակումբում ներկայացրեց հրատապ հայտարարություն: «Չցանկանալով կասկածի տակ առնել նախաքննության մարմնի պրոֆեսիոնալիզմն ու օպերատիվությունը, ավելին՝ արժանագույնս գնահատելով դեպքից անմիջապես հետո Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության համատեղ միջոցառումները, Պարույր Հայրիկյանը գտնում է, որ այս քրեական գործով կալանավորված անձինք ընդամենը այդ հրեշավոր հանցագործության փոքրագույն մասնիկն են: Հաշվի առնելով հանցագործության բնույթն ու հասարակական հնչեղությունը, հրապարակայնորեն պետական լիազոր մարմնից պահանջում է ողջամիտ ժամկետում բացահայտել իրական պատվիրատուին, որի հանձնարարությամբ հունվարի 31-ին քաղաքական գործչի նկատմամբ տեղի ունեցավ հանցագործություն՝ մահափորձ, որն ավարտին չհասցվեց ոչ իրենց կամքով»:
ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անդամ Մանյա Այվազյանն էլ ասաց, որ Հայրիկյանի առողջական վիճակում առաջընթաց չկա, այդ պատճառով բուժումը նա շարունակելու է արտասահմանում:
Մանրամասները՝ առաջիկայում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ