Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդ, բերեք կայֆի համար քննարկենք նվազագույն աշխատավարձը բարձրացնելու հարցը»

Մարտ 20,2013 12:22

Իր հայտնի ասուլիսում Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե «կառավարությունում հիմա լրջությամբ քննարկվում է 2013թ., այսինքն՝ այս տարվա հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնելու հարցը»։

 

«ՉԻ» – Այ դա լավ Է, որ լրջությամբ է քննարկվում։ Թե չէ մինչեւ հիմա ինչի՞ նման էր։ Տիգրան Սարգսյանը մտնում էր սենյակ, նախարարներին մի երկու անեկդոտ պատմում, հետո ասում «ժողովուրդ, բերեք կայֆի համար քննարկենք նվազագույն աշխատավարձը բարձրացնելու հարցը»։ Բոլորը սկսում էին հռհռալ, մի երկու հոգի ծիծաղից ուշաթափվում էին… Բայց այդ ժամանակներն անցան։ Հիմա կառավարությունը լրջությա՛մբ է քննարկում այդ հարցը։ Էլ ոչ մի ծիծաղ, ոչ մի անեկդոտ։ Ու մեկ էլ տեսար՝ հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձն իսկապես մի 2-3 հազար դրամով ավելացավ։

Հետաքրքիր է՝ Սերժ Սարգսյանը «լրջությամբ» հավատո՞ւմ է, որ դա ինչ-որ չափով կփոխի մարդկանց սոցիալական վիճակը, եւ մարդիկ, ովքեր «այլեւս չեն ուզում աշխատել ամիսը 150 հագար դրամով», իրենց երջանիկ կզգան, եթե նվազագույն աշխատավարձը 32,5 հազարից դառնա 35 հազար։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031