Այսօր «Հենարան» ակումբում նախագահի թեկնածու Արման Մելիքյանը խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին՝ ասաց, որ իրավիճակը ճգնաժամային է, խորանալու միտումով:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ասուլիսի ընթացքում ասածին, որ «Արտագաղթի բուն պատճառը հենց այդ գաղջ մթնոլորտն է, այն, որ մարդիկ լույս չեն տեսնում, հույս չեն տեսնում: Ինչո՞ւ, որովհետեւ երկար տարիների ընթացքում առնվազն երկու հեռուստաընկերություն, տասնյակ տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցներ խոսում են միայն վատ երեւույթների մասին, միայն սեւացնում են: Դառնում ենք շախմատի օլիմպիական չեմպիոն՝ ասում են պատահականություն է: Ֆուտբոլում հաղթում ենք, իրար հետեւից եւ ուժեղ թիմերի՝ ասում են բախտները բերեց: Ինչ անում ես՝ բախտները բերեց կամ պատահականություն է: Ափսոս է մի անգամ էլ ձեր բախտը բերի: Բերում է այն մարդու բախտը, ով առավոտից երեկո բախտի հետեւից վազում է, այլ ոչ թե նստում է թախտին, սպասում բախտին», Մելիքյանն ասաաց` «Հետեւելով նախագահի խոսքերին ստացվում է, որ արտագաղթի պատճառը, ստեղծված գաղջ մթնոլորտը հայության բնատուր առանձնահատկություններից է, բայց ես կարծում եմ, որ եթե այսպես շարունակվի, ապա եւ արտագաղթը կշարունակվի, եւ ընտրությունները կկեղծվեն…»:
Մելիքյանն անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանին, նշեց, թե չգիտեի ինչ ակնկալիքներ ունի պարոն Հովհաննիսյանը`«Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը լրացուցիչ առաջարկներ կանի, միակ տարբերակը այն էր, որ գործարքի մեջ մտնելով իրչ որ բաներ անեին, բայց դա տեղի չունեցավ»:
Մելիքյանը գտնում է, որ Րաֆֆի Հավհաննիսյանի ստեղծած շարժումը կցրվի, այսինքն` կլինի այնպես, ինչպես ՀԱԿ-ի պարագայում էր, բայց ըստ նրա` այս ընտրությունների հետ կապված հիասթափությունը հասարակությունը եւս կկարողանան հաղթահարել:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ապրիլի 9-ից հետո առաջացած հնարավոր քաղաքական անհնազանդությանը, Մելիքյանն ասաց, որ դա ըստ էության կհանգեցնի ավելի շատ արտագաղթի:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ