Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆին հնձում է այն, ինչ ինքն է ցանել

Մարտ 20,2013 11:57

Նախօրեին մի շարք լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է, որ նախագահական ընտրություններից հետո Բաղրամյան 26-ում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ տեղի ունեցած հայտնի հանդիպման ժամանակ ի պատասխան ստեղծված իրավիճակից դուրս գալու Հովհաննիսյանի առաջարկած մի քանի սցենարների, իր հերթին առաջարկել է ստեդծել սահմանադրական խորիուրդ, որը սահմանադրական փոփոխությունների ռազմավարություն կմշակի։ Սարգսյանր Հովհաննիսյանին առաջարկել է գլխավորել այդ խորհուրդը, բայց հետագայում որպես իր առաջարկի պատասխան Հովհաննիսյանից խաչի (X) տեսքով պատասխան է ստացել։ Ի դեպ, Հովհաննիսյանն ըստ էության հաստատել է Սարգսյանի ասածը՝ հստակեցնելով, որ ինքը «ոչ թե խաչ է քաշել, որովհետեւ խաչը սուրբ է, այլ «իքս» է դրել այդ փաստաթղթի վրա»։

Հիմա փորձենք հասկանալ, թե ընդհանրապես որտեղից է ի հայտ եկել սահմանադրական խորհրդի գաղափարը։ Բանն այն է, որ սահմանադիր խորհուրդ ստեղծելու ու սահմանադրական փոփոխություններ կատարելու գաղափարը հանրային քննարկումների օրակարգ է մտցրել նույն ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Այսպես, 2011-ի ապրիլին Ազատության հրապարակում ծոմապահություն անելուն զուգահեռ վերջինս ուդերձ էր հղել, որում առաջին կետով իշխանություններից պահանջում էր սահմանադիր ժողով հրավիրել։ «Առաջին՝ ես պահանջում եմ գումարել Սահմանադիր ժողով՝ Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության հեղինակման եւ ընդունման համար։ Երկրի Մայր օրենքը պետք է մշակվի եւ հաստատվի ժողովրդի կողմից, այլ ոչ թե իր որակներով հայտնի Ազգային ժողովում, ինչպես կարծում է հավերժ թագավորել պատրաստվող կուսակցապետական վերնախավը։ Ժողովրդի այս պահանջի մերժումը նշանակում է անձնական իշխանությունը վեր դասել ազգային շահերից»,- ասված էր վերոնշյալ ուղերձում։

Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը նման պահանջով ծոմ էր պահում այն ժամանակ, երբ ժոդովուրդը՝ Հայ ազգային կոնգրեսի գլխավորությամբ, փորձում էր ռեժիմի ճիրաններից ազատել ու վերանվաճել Ազատության հրապարակը, հասնել քաղբանտարկյալների ազատ արձակմանն ու Սերժ Սարգսյանի հրաժարականին։ Այն ժամանակ քաղաքացիներն ու ընդդիմադիր քաղաքական ուժերն արդարացիորեն քննադատեցին Հովհաննիսյանի այդ կեցվածքը՝ Սերժ Սարգսյանին հրաժարական պարտադրելու օրակարգը սահմանադիր ժողով ստեղծելու օրակարգով փոխելու փորձերի համար։

Հովհաննիսյանն, ինչպես հիշում եք, անդրդվելի մնաց, ծոմ պահեց, այդ ծոմից դուրս եկավ ու առժամանակ մոռացվեց։

Եվ ահա, Սերժ Սարգսյանը, փաստորեն, Հովհաննիսյանին առաջարկում է այն, ինչ ինքը՝ Հովհաննիսյանն էր ոչ վաղ անցյալում պահանջում, ինչ հենց ինքն էր զոռով մտցնում հանրային քննարկման օրակարգ։ Հովհաննիսյանն, այսպիսով, հերթական անգամ հնձում է այն, ինչ ցանել է սեփական ձեռքերով, բայց նաեւ հայտնվել է հիմար իրավիճակում, քանի որ ստիպված է եղել մերժել այն, ինչին հասնելու համար օրեր շարունակ հաց չէր ուտում։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031