Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը կառավարություն չէ

Մարտ 20,2013 11:35

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ  այսօր պետք է շարունակվեր «Օլիմպ» ընկերության հայցը՝ ընդդեմ «Ավո» ընկերության: Հայցվորը պահանջում էր նոր պայմանագիր կնքել եւ փոխհատուցել իրեն կորցրած  գումարները:

Դատարան էր ներկայացել Երեւանի քաղաքապետարանի եւ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Հրանուշ Ներսիսյանը, ինչպես նաեւ հայցվորի ներկայացուցիչները՝ փաստաբաններ Տիգրան Հայրապետյանն ու Հայկ Ալումյանը:

Հրանուշ Ներսիսյանը դատարանին տեղեկացրեց, թե քանի որ հայցադիմումի առարկան փոխվել է, հայցվորը հստակ պահանջ է ներկայացրել», մասնավորապես փոխհատուցման գումարներ է պահանջում եւ որ ինքը ՀՀ կառավարությունից չի ստացել լիազորություն կամ գրություն, որպեսզի այդ գործով ավելացված հայցի շրջանակներում պետության շահերը ներկայացնի: Նա ասաց, որ դատարանը պարտավոր էր կառավարությանն իրազեկել հայցի առարկան փոխվելու մասին: Հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը համաձայն չէր ասվածին եւ դիմեց դատարանին, որպեսզի հրապարակվի այն լիազորագիրը, որով քաղաքապետ Տարոն Մարգարյանը  լիազորել էր Հրանուշ Ներսիսյանին՝ ներկայացնելու քաղաքապետարանի եւ կառավարության շահերը: Հ. Ներսիսյանը հավելեց, որ քաղաքապետը իրավասու չէ ֆինանսական խնդիրներ լուծելու կառավարության անունից եւ միջնորդեց, որպեսզի ոչ միայն հետաձգվի դատական նիստը՝ մինչ ճշտվի լիազորագրի հարցը, այլ որպես երրորդ կողմ ճանաչեն ՀՀ ֆինանսների նախարարությանը:  Դատական հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 13-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031