Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախագահի թիկնազորի վրա կրակողը դեռ կալանավորված է

Մարտ 20,2013 11:29

Դեռեւս 2012 թվականի նոյեմբերի 23-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ նոյեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին։ Մի տղամարդ կրակել էր ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ։ Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ) մեզ հետ զրույցում հաստատել էր լուրը։

Հիշեցնենք, որ Հարությունյանը նշել էր. «Մեր աշխատակիցները գիշերը՝ օդանավակայան գնալու ճանապարհին, Կոնյակի գործարանի ճանապարհի վրա են եղել, եւ մի համընթաց մեքենա է եկել, որի միջից կրակել են մեր մեքենայի վրա՝ մեր ծառայության մեքենայի։ Պարզվել է, որ այդ վարորդն Էջմիածնի բնակիչ է, որը հենց մեքենայի միջից կրակել է մեր մեքենայի ուղղությամբ»։ Նաեւ հավելել էր, որ գնդակը կպել է դիմապակուն. «Ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հանցագործը հայտնաբերվել է, իսկ զենքն էլ ոստիկանությունն արդեն առգրավել է։ Մարդ չի վիրավորվել, մեր աշխատակիցներից վիրավոր չկա, ընդամենը մեքենան է վնասվել դիմապակու հետ»։

Այնուհետեւ ոստիկանությունը հաղոր¬դագրություն տարածեց, որում ասվում էր. «Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցին հարող հատվածում, «ՕպելՎեկտրա» մակնիշի ավտոմեքենայով դեպի Հրազդանի կիրճ ընթանալիս մոտ 5 մետր հեռավորությունից Էջմիածնի բնակիչ Աշոտ Կարապետյանը կրակոց է արձակել իր երթեւեկելի գոտով ընթացող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ուղղությամբ, սակայն գնդակը, դիպչելով ավտոմեքենայի դիմապակուն, անդրադարձ է կատարել»։ Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.–ի 34-րդ հոդվածի (հանցափորձ), 104– րդ հոդվածի 1-ին (սպանություն) եւ 235-րդ հոդվածի 1-ին (ապօրինի զենք պահելը) մասերի հատկանիշներով։ Երեկ «Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ որ գործը դեռեւս նախաքննության փուլում է։ Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցել է պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) հետ։

– Պարոն Հարությունյան, շուրջ 4 ամիս է, ինչ քննություն է ընթանում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի թիկնազորի մեքենայի վրա կրակելու գործի վերաբերյալ։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է գործն այդքան դանդաղում։

– Այդ գործն արդեն բացահայտված-վերջացրած է, ի՞նչ խնդիր կա։

– Այսքան ժամանակ է անցել, բայց գործը դեռեւս նախաքննության փուլում է։

– Ճիշտն ասած, ես տեղյակ չեմ, չեմ հետաքրքրվել, բայց կարծում եմ, որ այդ գործը լրիվ բացահայտված է, եւ որեւէ չբացահայտված բան չի մնացել։ Ոստիկանությունը նորմալ աշխատում է, շատ օպերատիվ արձագանքել է, եւ բռնել են կրակողիև։ Այդտեղ այլեւս որեւէ խնդիր չկա։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031