Լրահոս
Օրվա լրահոսը

Մի տեսակ անտեղյակ եք, Սերժ Ազատիչ

Մարտ 20,2013 11:21

Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման 5 տարիներին վերջապես մի հատ կիսաասալիս հրավիրեց, եւ հուրախության մեզ, իր խոսքում էլի թվեր ու ցուցանիշներ մեջբերեց։ Առանց երկարացնելու ներկայացնենք նրա մեջբերած թվերն ու համեմատենք այն իրականության հետ։

«2012թ. արդյունքներով մեր տնտեսական աճը կազմել է 7.2 տոկոս…»: Շատ ճիշտ է ասում Սերժ Սարգսյանը։ Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, 2012-ին մեր տնտեսական աճը կազմել է ուղիղ 7.2 տոկոս։ Բայց դա միայն ըստ ԱՎԾ-ի։ Եթե Սերժ Սարգսյանը հավատում է իր մատնանշած թվին, ապա նա պետք է նաեւ հավատա, որ 469.6 միլիարդ դրամը ավելի մեծ է, քան 504.8 միլիարդ դրամը։ Ինչի մասին է խոսքը։ Որպեսզի ԱՎԾ-ն կարողանա Սերժ Սարգսյանին մատուցել 7.2 տոկոսանոց աճ, թվաբանության նոր կանոններ է մշակել։ Գրել է, որ 2012 թվականին ՀՀ-ում իրականացվել է 469.6 մլրդ դրամի շինարարություն, որը 0.2 տոկոսով ավելին է, քան 2011 թվականի ցուցանիշը, որը եղել է 504.8 մլրդ դրամ։ Եթե Սերժ Սարգսյանը հավատում է դրան, խնդիր չէ։ Եթե Սերժ Սարգսյանը հավատում է, որ 2012 թվականի հունվարին Հայաստանում արտադրված կաթի ծավալը 70 տոկոսով ավելացել է 2011 թվականի հունվարի ցուցանիշից այն դեպքում, երբ կովերի քանակն ավելացել է 4 տոկոսով, ապա էլի խնդիր չէ, կարելի է հավատալ, որ Հայաստանում 7.2 տոկոս աճ է եղել։ Նման դեպքերում կարելի է կիրառել դիվանագիտական ձեւակերպումներ՝ ասել, որ Սերժ Սարգսյանին սխալ են զեկուցել մեր տնտեսական աճի ցուցանիշները։ Նրան չեն տեղեկացրել, որ այդ 7.2 տոկոսանոց աճը պարզ տնտեսագիտական մեքենայություններով են ստացել՝ դեֆլյատոր-մեֆլյատոր իրար խառնելով: Իրականում, որպեսզի պարզենք, թե տնտեսական ինչպիսի աճ ենք ունեցել, ընդամենը ՀՆԱ-ն հաշվարկենք դոլարով, եւ կտեսնենք, որ այն ոչ թե աճել է, այլ նվազել 1.9 տոկոսով։

Հիմա հաջորդ թվական տվյալը։ «Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձի աճը գերազանցել է գնաճին»,- պնդում է Սերժ Սարգսյանը։ Եւ իրոք, դա այդպես է, բայց ըստ ԱՎԾ-ի։ Վերջինս, օրինակ այս տարվա հունվարին գնաճը հաշվարկել է 2,6 տոկոս, իսկ աշխատավարձի աճը՝ 4.5 տոկոս։ Դե չանդրադառնանք նրան, թե ինչպես է ԱՎԾ-ն հաշվարկում գնաճը՝ դա նույնպես պարզ մեքենայությունների արդյունք է։ Այդ մեքենայություններից խուսափելու համար կրկին վերածենք դոլարի ու կստացվի, որ Հայաստանում միջին աշխատավարձը անցած տարի այս ժամանակ եղել է 293 դոլար, հիմա՝ 290 դոլար։ Այլ կերպ ասած, միջին աշխատավարձը նվազել է։

Հաջորդ տվյալը. «Մենք խնդրին կարող ենք մոտենալ հետևյալ կերպ… աշխատատեղերի քանակն ավելանո՞ւմ է, թե՞ պակասում»,- հարցնում է Սերժ Սարգսյանը ասուլիսի ժամանակ, ակնարկելով, որ աշխատատեղերի քանակն ավելանում է։ Տեսնես ո՞վ է նրան ասել, որ Հայաստանում աշխատատեղերի թիվն ավելանում է։ Նույնիսկ հայկական տնտեսական հրաշք նկարող ԱՎԾ-ն նման պնդում չի անում։ Նույնիսկ ԱՎԾ-ի տվյալներով՝ 2012 թվականին 2011 թվականի համեմատ աշխատատեղերը նվազել են մոտ 30 հազարով («ՀՀ սոցիալ տնտեսական վիճակը 2012թ. հունվար-դեկտեմբերին» զեկույց, էջ 79):

Էլի մի ցուցանիշ. «Քաջարանում ես հաղթել եմ ձայների շատ քիչ տարբերությամբ։ Քաջարանում միջին աշխատավարձը 400 հազար դրամից ավելին է»,- ասում է Սերժ Սարգսյանը։ Ստիպված ենք էլի թվաբանական գործողություններ կատարել։ Եթե որեւէ հիմնարկում, կամ քաղաքում 10 հոգի ստանում են 5 միլիոն դրամ աշխատավարձ, իսկ 100 հոգի՝ 100 հազար դրամ, ապա այդտեղ միջին աշխատավարձը կկազմի 545 հազար դրամ։ Սա պարզ թվաբանություն է։ Սերժ Սարգսյանին երեւի ներկայացրել են, որ Քաջարանում բոլորն են ստանում 400 հազար դյյամից ավելի աշխատավարձ։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Եթե հարցազրույցը դիտողների շրջանում սոցհարցում անցկացվի, ապա չեմ բացառում, որ ընկճախտի համաճարակ բացահայտվի: Լրագրողների ուշադրության կենտրոնում էր մի հայ մարդ, որը շարունակ իր շագրենու կաշվի չափերի չափ փոքրացած վերմակը արագորեն տեղաշարժում էր այս ու այն կողմ, տպավորություն ստեղծելու համար, թե ծածկված են մարմնի բոլոր մասերը: Իսկ ինչպե՞ս էր դիմում լրագրողներին՝ իհարկե դու-ով, որից եզրակացնում եմ, որ իր ամբիոնային ճառերի հեղինակն առնվազն պիտի որ աշխատանքից ազատված լինի, բայց դա, ինչպես ասում են, իրենց խոհանոցն է, ինձ ավելի շատ մտահոգում է մեր առաջատար լրագրողների կրավորական կեցվածքը. չգտնվեց գոնե մեկը, որ ասեր. Հարգարժան նախագահ, բարի եղեք Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ դուք-ով խոսել:
    Վերջում կուզենայի անդրադառնալ նաև հոդվածի հեղինակ Հայկ Գևորգյանի մեծահոգությանը, որը նույնիսկ վերնագրում աշխատել է պաշտպանել անմեղության կանխավարկածը, չէ՞ որ, հոդվածի բովանդակությունից պարզ երևում է, որ վերնագիրը պետք է լիներ.
    ՛՛Մի տեսակ անտեղյակ եք ձևանում, Սերժ Ազատիչ… ՛՛

  2. Ալիկ says:

    Այս թիվ ու թվաբանությունը հիմա այստեղ չէր, որ պետք է արվեր: Հարգելի լրագրողներ, հենց ձեր իսկ հավաստմամբ, հինգ տարիների ընթացքում, Սերժ Սարգսյանը առաջին ասուլիսն էր հրավիրել և դուք չկարողացաք ձեզ իսկական լրագրողի նման պահել: Այդ ոչ ստույգ թվերն ու առավել դատարկ բանր ասելիս, ինչու? ձզանից ոչ մեկ, չշշպռեց նրան, մատնանշելով ճիշտը: Ինչու? էիք հանգիստ լսում թե նա ինչպես է խաբում թե ձեզ, թե ամբողջ ժողովրդին: Այնպիսի տեսք ու ձև էր ընդունել, որ կարծես իրեն է պետք փրկել, կարծես ինքն է ամենանվաստացած, ամենախաբված վիճակում: Բանից անտեղյակ մարդը կարող էր մտածել, թե նա ամենաազնիվ, ամենաբարի, ամենաներող ու ամենաանձնազոհ մարդն է ողջ Հայաստանում: Որ նա իր ամբողջ կարողությունն ու անգամ կյանքը, ներ է դրել Հայստանի ու հայաստանցու բարօրության հմար, իսկ իրեն չեն հասկանում ու այսքանից հետո, շնորհակալության փոխարեն, ասում են հեռացիր: Ինչու? ցույց չտվեցիք, որ այլևս լռել չի կարելի: Ախար դուք լրագրողներ եք և դա պետք է սկսվեր հենց ձեզանից: Չէ? որ դուք էլ այսպիսի հնարավորություն չեք ունենա: Ես ձեր փոխարեն, ափսոսում եմ ձեր բաց թողած շանսը…

  3. Կ. says:

    …..ասուլիսին այն ամենից, ինչ ասվեց, ես մի բան հասկացա….տևական ճառի հետևում մի նախադասություն էր տեղավորվել՝ <>

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031