Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյանի պաշտպանին ժամանակ է տրվում՝ նիստին պատշաճ պատրաստվելու համար

Մարտ 20,2013 11:06

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը այսօր երկու անգամ կարճատեւ ժամանակ տրամադրեց  Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի պաշտպան Գեորգի Գուլքանյանին, որպեսզի նա իր միջնորդություններն անի:  Պաշտպանը հղումներ էր անում այս կամ այն ապացույցին, բայց երբ գալիս էր ապացույցը ներկայացնելու պահը, որպեսզի հետազոտվի, այն տպավորությունն էր, որ չէր գտնում ապացույցը եւ չէր կարողանում ներկայացնել, թե ինչ է ցանկանում: Այդպես եղավ, երբ պաշտպանը միջնորդեց, որպեսզի դատարանը հետազոտի  ոստիկանության Կենտրոնի բաժնի ամփոփագիրը: Չնայած մեղադրող Վ. Մուրադյանը առարկեց այդ միջնորդությանը, ասելով, թե ոստիկանության ամփոփագիրը չի կարող դիտվել որպես ապացույց, սակայն դատարանը բավարարեց  Հմայակ Հովհաննիսյանի պաշտպանի միջնորդությունը: Հետազոտման ժամանակ պաշտպանը չէր գտնում ամփոփագիրը, որպեսզի արտահայտեր իր դիրքորոշումը:

Դատարանը արձանագրեց, որ պաշտպանը թեեւ ունի միջնորդություններ, սակայն պատրաստ չէ այն ներկայացնելու, ուստի որոշվեց ժամանակ տրամադրել, որպեսզի պատրաստվեն: Դատական նիստը նշանակվեց ապրիլի 4-ին:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի  Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը պետք է ցուցմունք տար իր դեմ հարուցված քրեակա գործով: Նա մեղադրվում է «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲ ընկերության նախագահ Սենիկ Ջուլհակյանին միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031