Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.
- · Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման ոլորտում իրավասու մարմինների հայեցողական գնահատման հետևանքով բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել:
- · Նախարարությունը նույնիսկ ուժի մեջ մտնելուց հետո որոշակի ժամանակահատված չի կատարել ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ թիվ 1050 որոշման պահանջները, որոնք վերաբերում էին լիազորագրով կենսաթոշակ ստանալուն:
- · «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթները կիրառել է սեփական մեկնաբանությամբ, չնայած Սահմանադրությամբ կամ օրենքներով լիազորված չէ մեկնաբանել օրենքը, այն էլ ի վնաս քաղաքացիների:
- · Չեն լուծվել թափառաշրջիկ և մուրացիկ երեխաների հայտնաբերելու և ապաստան տրամադրելու խնդիրները:
- · Մշակված չեն եղել անհրաժեշտ համալիր միջոցառումներ և ծրագրեր, որոնք կհանգեցնեն մանկատների բեռնաթափմանը:
- · Առկա է օրենսդրական հստակեցման անհրաժեշտություն` խնամակալության և հոգաբարձության ինստիտուտի կարգավորման, ինչպես նաև խնամակալների և հոգաբարձուների մասնագիտական պատրաստվածության և վերջիններիս գործունեությանթափանցիկության բացակայության վերաբերյալ:
- · Ընդունելով երեխայի իրավունքների պաշտպանության 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին որոշումը՝ ՀՀ Կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015թթ. ազգային ծրագիրը, ինչը վկայում է երեխաների պաշտպանությանն ուղղված ռազմավարական ծրագրերի նախատեսված ժամկետների սահմաններում իրականացման հետևողականության բացակայության մասին:
- · Չեն ձեռնարկվել արդյունավետ միջոցառումներ՝ ուղղված արհեստակցական միությունների կայացմանը:
- · Գրանցվել են կնքված աշխատանքային պայմանագրի օրինակն աշխատողին չտրամադրելու մի շարք դեպքեր:
- · Շարունակում է չլուծված մնալ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման խնդիրը:
- · Արձանագրվել են բողոքներ գործատուների կողմից առանց աշխատանքային պայմանագիր կնքելու, անձանց աշխատանքի ընդունելու, աշխատավարձ չվճարելու, աշխատանքից կամայական ազատելու, վերջնահաշվարկ չկատարելու, արձակուրդի համար չվճարելու վերաբերյալ:
- · Կարգավորված չէ ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, որտեղ ընդգրկված չեն ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտության բնագավառի աշխատողները:
- · Թեև մշակվել է հայեցակարգ, սակայն շարունակում են չլուծված մնալ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման խնդիրները, ինչպես նաև նրանց կարգավորումը:
- · 2012 թվականին առկա են եղել բազմաթիվ բողոքներ, որոնք վերաբերել են գործատուների կողմից անձանց արտադրական խեղման համար վնասի փոխհատուցման ոչ իրավաչափ դադարեցմանը, և ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից այդ խնդրի կապակցությամբ միջոցներ չեն ձեռնարկվել:
Արձանագրված դրական զարգացումները
- · Եռակողմ սոցիալական գործընկերության շրջանակներում Նախարարությունը ակտիվորեն համագործակցում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի հետ:
- · Ներդրվել է Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների/ԲՍՓՀ/ կողմից կայացված որոշումների բողոքարկման եռաստիճան համակարգ:
- · Իրականացվել է մոնիթորինգ և վերահսկողություն բնակչության սոցիալական պաշտպանության որոշ բնագավառներում արձանագրված չարաշահումների դեպքերը բացառելու և/կամ կանխարգելելու նպատակով:
- · Ձևավորվել և գործարկվել է «Էլեկտրոնային կենսաթոշակ» կենտրոնացված տեղեկատվական շտեմարանը:
- · Հաշմանդամություն ունեցող անձանց խտրականության բացառման նպատակով մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
- · Մշակվել է նախագիծ, որը նախատեսում է թափառաշրջիկ և մուրացիկ երեխաների խնդիրների լուծման համար աշխատանքային խմբի ստեղծումը:
- · 2012 թվականին պատրաստվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ–ի կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առաջին զեկույցը:
Պաշտպանի աշխատակազմ