Մարտի 19-ին, ժամը 12.03-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի 5-րդ տան պատը փլուզվել է և տեղի է ունեցել հողաշերտի սահք:
Դեպքի վայր է մեկնել Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը:
Տեղում պարզվել է, որ փլուզվել է տանը կից քարե հողապաշտպան պատնեշը` 10 քմ մակերեսով:
Դեպքի մասին տեղեկացվել են Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակիցները:
ԱԻՆ